Loading...

Articles

Հրաժեշտ աշնանը

12:35, Friday, 04 December, 2015
Հրաժեշտ աշնանը
    
    

2015 թվականի նոյեմբերի 27-ին Սոլակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում ՝ «Հրաժեշտ աշնանը» , որին մասնակցում էին 4-12-րդ դասարանները, ուսուցչական կազմը և ծնողները:

Աշակերտները բանաստեղծություններով գովաբանեցին աշունը, երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տվեցին նրան՝փորձելով մեղմացնել ձմռան սառնությունը:

Աշակերտները ներկայացրին նաև գյուղի բերքն ու բարիքը, բանաստեղծական տողերով գովաբանեցին ավելուկը, պասուց տոլման, մեր հարիսան, գաթան, հալվան ու փախլավան: Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները պարեցին շուրջպար, կազմակերպվեց շքեղ հյուրասիրություն:


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4159 | 0 | 0
Facebook