Բաղադրությունը`
հավի բուդ 500 գր.
ձու 6 հատ
ընկույզ 70-80 գր
սև սալոր (առանց կորիզի) 100 գր.
սխտոր 2-3 պճեղ
աղ
ձեթ
մայոնեզ
Պատրաստման եղանակը`
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Աղացանի գաղնտնիքը սալորաչրի մեջ է: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը: