Loading...

Articles

Anavart ser ***

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
21:52, Wednesday, 06 February, 2013
Anavart ser ***

Ես քեզ կորցրեցի...Կորցրեցի, առանց մտածելու, որ էլ քո նմանը չի լինելու, որ էլ քո պես հրաշքի չեմ գտնելու, որ առանց քեզ կյանքս անգույն ու դատարկ է լինելու: Կորցրեցի ու առանց գիտակցելու հիմարությունս....Կորցրեցի ու հիմա եմ հասկանում, որ չեմ կարող անցածը, առավել ևս քեզ՝ հետ բերել:

Չգիտեմ, երևի շատ էի տարվել քեզնով, երևի շատ էի նվիրվել ու գուցե այդքան էլ գոռոզ չէի, ու շատ անգամներ էի ասում «Կներես ինձ» ՝ անգամ եթե սխալ չէի.

Անավարտ մնաց մեր սերն ու ինքս էլ չեմ գիտակցում ինչու՞: Պատճառը չգիտեմ կամ էլ՝ չեմ հիշում...Առաջինն ես եղել իմ կյանքում: Առաջինը քեզ եմ ասել «Սիրում եմ» :

Կարոտել եմ քեզ ^_^:

Հավատալով ընկերներիդ՝ իմ մեջ ուժ գտա ու վերջ տվեցի մեր հարաբերություններին: Ապրեցի առանց քեզ ...Աչքերս ամեն տեղ քեզ չէին որոնում ու հոգումս ամեն բան իրար չէր խառնվում: Կարողանում էի ապրել հանգիստ, կարողանում էի առաջ շարժվել...Միայն թե դու բացակա ես...Բացակա ես ու հոգուս ինչ-որ մասնիկ բացակա է...Կորցրել եմ...այնպես է ցավում հոգիս, այնպես կուզենայի չկորցնել քեզ, այնպես կուզենայի հետ բերել....Հենց այն ժամանակ էլ քեզ հետ չվիճել ու չբաժանվել կուզենայիի...Ասում են՝ ամենամեծ սխալը կատարած սխալը չուղղելն է, բայց ես չեմ կարող կորցրածս հետ բերել, չեմ կարող սխալս ուղղել, քանի որ նախ չգիտեմ, կուզե՞ս դու, թե ոչ և երկրորդ. հպարտությունս թույլ չէր տա քեզ ասել. «Ուզում եմ հետ բերել քեզ, ուզում եմ դառնալ քո կյանքի մի, ... չէ.... մի չէ..., շատ մեծ մասնիկն եմ ուզում դառնալ...» :

Ես գիտեմ ինչ է բաժանումը…Երբ հեռանալիս մենք ուզում ենք լսել «խնդրում եմ մի գնա» խոսքերը, որոնք այդպես էլ չեն արտասանվում: Դա անբացատրելի ցավ է, որը քեզ երկնքից ցած է նետում: Ցավ, որից սկսում է մթագնել կյանքիդ իմաստը: Հիասթափություն, արցունքներ, անքուն գիշերներ, կարմրած աչքեր…և այդպես էլ անպատասխան մնացած հարցեր…Ինքնաքննադատություն, փոխադարձ մեղադրանքներ և տանջող հիշողություններ, անավարտ մնացած պատմություն ու սեր...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
16279 | 7 | 0
Facebook