Loading...

Articles

Պայքար...Անկախություն

13:06, Tuesday, 23 February, 2016
Պայքար...Անկախություն

2015թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական - երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 100 և Հայաստանի անկախության հռչակման 24 ամյակներին: Աշակերտները (դասղեկ՝ Վ. Դանիելյան) իրենց ելույթներում արժեևորեցին մուսալեռցիների հերոսական պայքարը, փաստելով՝ եթե հայ ժողովուրդը կարողանար համախմբվել և միասնական դիմադրություն ցույց տար թուրքերին, այդ դեպքում եղեռնի զոհերի թիվը անհամեմատ ավելի քիչ կլիներ: Աշակերտների ելույթներում առանձնանում էր այն գաղափարը, որ դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը երբեք չի դադարել իր անկախության համար պայքարել: 1991 թվականի սեպտեմբերը դարձավ այդ պայքարի գագաթնակետը: Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքում սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվեց անկախ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3294 | 0 | 0
Facebook