Loading...

Articles

Ճանապարհը

14:20, Wednesday, 05 August, 2015
Ճանապարհը


    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ուզում եմ երկարի, ձգվի, հավերժանա,

երբեք չավարտվի ճանապարհը,

որովհետև ամեն անգամ կանգ առնելիս

սիրտս էլ է կարծես լուռ հևոցով կանգ առնում,

ու վերջանում եմ ես,

այրվելով ցած նետվում

իր վախճանին հասած գիսաքարի պես

անհետագիծ ու անհատնում:


     Ուզում եմ երկարի, ձգվի, հավերժանա,

երբեք չավարտվի

ամեն օր նորից

Քեզ համար ծնվելու

Քեզ համար ապրելու,

Քեզ համար մեռնելու

ճանապարհը

մոլոր ու մեղավոր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3179 | 0 | 0
Facebook