հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18: 20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ է սիրված և ճանաչված դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Անի Երանյանը ով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակից դեպի Սևան մայրուղի հատվածը մտել է չթույլատրելի գոտիով, տրորելով հոծ գիծը և ստեղծելով վթարային իրավիճակ տեղի է ունեցել վթարը: