Loading...

Articles

Դու ուրիշ էիր, դու բոլորի նման չէիր...

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
17:37, Friday, 01 February, 2013
Դու ուրիշ էիր, դու բոլորի նման չէիր...

Լինելով դառն անցյալիս և անորոշ ապագայիս մեջտեղում, չեմ կարողանում մոռանալ քեզ: Աստված իմ, մի՞թե հնարավոր է մոռանալ ̀հիշելով, ատել ̀ սիրելով ...Հեռացար ու հետդ տարար սիրտս, թողեցիր ինձ միայնակ այս անապատում ̀ անշունչ առարկաների և ուժգին քամու հետ, որն էլ իր ամեն քայլով սրբում տանում է մեկական քաղցր հուշ:

Ընդամենը վայրկյանների ընթացքում մեր անսովոր ծանոթությունը ավարտվեց` անսպասելի...

Չեմ կարողանում մոռանալ այն, ինչ եղավ մեզ հետ, դու մեղավոր չէիր...ուղղակի Մենք բաժին դարձանք չար մարդկանց կամքին:

իսկ ես մեղավոր էի, մեղավոր էի, որովհետև շուտ չէի հանդիպել քեզ:

ես դեռ հիշում եմ մեր բաժանման գիշերն ու քո Հայացքը.. երբ Մեր սիրո լուռ վկաները միայն աստղերն էին. Մի հայացք, որն ինձ անդադար տանջում էր, ախր գիտեի որ սիրում ես, , , Ես վախենում էի անգամ ինքս ինձ խոստովանել, որ դեռ սիրում եմ քեզ...: մի քանի րոպե լուռ կանգնած էի, հետո մտքերս հավաքեցի ու Տվեցի վերջին հարցս, .. պատասխանդ խոցեց ինձ, ինչպես մի սուր դաշույն, ես պարտվեցի այս պայքարում.հիմա եմ հասկանում խոսքերիդ իրական իմաստն ու արժեքը.

Աչքերումս արձունքներս խեխդելով, հազիվ կարողացա շշնջալ... ԵՍ ԴԵՌ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ......ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ, ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ....Հուսով եմ ես էլ եմ կարողացել քեզ երջանիկ պահեր պարգևել: Քո շնորհիվ ես հասկացա, թե ինչ է նշանակում սիրել ու սիրվել: Թող որ քո աչքերը միշտ փայլեն ուրախությունից, իսկ ժպիտը դեմքիցդ չանհետանա, այն քեզ շատ է սազում» :

Դու լուռ էիր, Միայն հեռանալիս մեկ անգամ շրջվեցիր, նայեցիր քեզ ուղեկցող թախծոտ աչքերիս ու գնացիր...

ՀՈՒՇ ԴԱՐՁԱՎ ԻՄ ՍԵՐԸ ԱՎԱՂ ՄԻԱՅՆ ՀՈՒՇ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
6987 | 0 | 0
Facebook