Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, կապված երկրի կենտրոնական մասում Ասամա հրաբխի ակտիվության աճի հետ, բարձրացրել է ժայթքման վտանգավորության մակարդակը՝ 5 բալանոց սանդղակի առաջին մակարդակից հասցնելով երկրորդի։
Հինգշաբթի օդերևութաբանները Ասամայի շրջանում ֆիքսել են մի քանի տասնյակ հրաբխային երկրաշարժեր, խառնարանից տեղի է ունեցել ավելի քան 1.7 հազար տոննա ջրածնի սուլֆիդի արտանետում։
Այժմ արգելված է հրաբխին մոտենալ 2 կմ-ից մոտ։
Տոկիոյից 140 կմ արևմուտք գտնվող Ասաման սկսել էր ակտվություն ցուցաբերել ապրիլից։
http://adf.ly/1IbnAf