Loading...

Articles

Մարտական հենակետում զոհված զինծառայողն օրեր անց պետք է զորացրվեր. մանրամասներ

GY NEWS
Author:
GY NEWS
12:27, Thursday, 11 June, 2015
Մարտական հենակետում զոհված զինծառայողն օրեր անց պետք է զորացրվեր. մանրամասներ

ԼՂՀ-ում՝ մարտական հենակետում, հունիսի 11-ին, ժամը 01: 30-ի սահմաններում, զոհված 20-ամյա Էդգար Գենադիի Մելքոնյանը, Քաշաթաղից է: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա արդեն 2 տարվա զինծառայող է, եւ այս զորակոչին՝ ընդամենը օրեր կամ շաբաթներ անց, պետք է զորացրվեր: ՊԲ-ի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախնական վարկածով զինծառայողը կրակել է ինքն իրեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01: 30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Source: news.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4189 | 0 | 0
Facebook