Informing.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի և իսրայելցի գիտնականները հետաքրքիր օրինաչափություն են պարզել: Ըստ այդմ՝ անհաս երեխաները ծնվում են տարվա տաք եղանակին:
Հարվարդի և Բեն Հուրիոնի համալսարանների գիտնականները վերլուծության են ենթարկել տասնյակ հազարավոր ծննդաբերությունների մասին տվյալներ և պարզել, որ 9 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է 17 գրամով նվազեցնել երեխայի քաշը:
Գիտնականները զգուշացնում են, որ հղիության ժամանակ օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է երեխայի քաշի նվազեցմանը: Բացի այդ, կան մտավախություններ, որ տարվա շոգ եղանակին երեխան կարող է հիվանդ ծնվել:
Այդպիսով, գիտնականները պարզել են, որ եթե հղիության ժամանակ կինը տեղափոխվի զով կլիմայով տարածաշրջան, ապա դա դրականորեն կանդրադառնա երեխայի ծննդյան վրա: