Loading...

Articles

Արցախում զինծառայող է զոհվել

GY NEWS
Author:
GY NEWS
10:44, Thursday, 11 June, 2015
Արցախում զինծառայող է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ.ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 01: 30-ի սահմաններում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Source: 1in.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3526 | 0 | 0
Facebook