Loading...

Articles

ԱՄՆ-ում ֆիզկուլտուրայի ժամին ամենագնացը բախվել է դպրոցականների խմբին

GY NEWS
Author:
GY NEWS
10:37, Thursday, 11 June, 2015
ԱՄՆ-ում ֆիզկուլտուրայի ժամին ամենագնացը բախվել է դպրոցականների խմբին

ԱՄՆ Վաշինթոնի նահանգում ֆիզկուլտուրայի ժամին ամենագնացը բախվել է դպրոցականների խմբին, որի հետեւանքով մահացել է երկու աշակերտ, եւս երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը» ՝ վկայակոչելով պարեկային ոստիկանի հայտարարությունը, միջադեպը տեղի է ունեցել Բելինգհեմ քաղաքի հյուսիսում: Դպրոցականների խումբը եղել է մայթին, երբ ամենագնացը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու հետեւից մասով բախվել դպրոցականներին:

Ոստիկանի խոսքով, մահացածները 15 եւ 18 տարեկան են, վիրավորներից երկուսը՝ 17 տարեկան:

Ամենագնացի վարորդը ձերբակալվել է: Նա քննիչներին հայտնել է, որ ղեկին քնել է:

Source: news.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2974 | 0 | 0
Facebook