Loading...

Articles

Նախարար. Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կարող է միանալ Չինաստանի Մետաքսի ուղուն

GY NEWS
Author:
GY NEWS
10:22, Thursday, 11 June, 2015
Նախարար. Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կարող է միանալ Չինաստանի Մետաքսի ուղուն

Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կարող է միանալ Չինաստանի՝ Ասիայից Եվրոպա ենթակառուցվածքների շինարարության ծրագրին։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Նա հիշեցրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. մարտի վերջին Չինաստան կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնություններ է ձեռքբերել ՉԺՀ կառավարության հետ։ «Չինական կառավարությունը հրաշալի մոտեցում ունի, որը նրանք «Մետաքսի ուղի» են կոչում են պատրաստ են 40 մլրդ դոլար վճարել», - ասել է Բեգլարյանը։

Նաեւ չինական կողմի հետ արված հետազոտության համաձայն, Իրան-Հայաստան երկաթուղին կարող է արժենալ 3, 2 մլրդ դոլար։

Մինչեւ Հայաստանի հետ սահմանի հատվածը, որը գնահատվում է 400 մլն դոլար, իրանական կողմը պատրաստ է սկսել Հայաստանում շինարարությունը սկսելուն պես։ «Քանի որ ծրագիրը մեծ է, աշխատանքը շարունակվում է։ Բայց առաջիկայում մենք պետք է վերջնական համաձայնության հանգենք», - ասել է Բեգլարյանը։

Source: news.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3631 | 0 | 0
Facebook