Loading...

Articles

Բրիտանիայում անցկացվել է մերկ հեծանվորդների շքերթ:

11:15, Thursday, 28 May, 2015
Բրիտանիայում անցկացվել է մերկ հեծանվորդների շքերթ:

Բրիտանական Սաութսի քաղաքում անցկացվել է հեծանվային մարզաձևի մերկ կողմնակիցների զանգվածային ակցիա:

Տասնյակ մերկ հեծանվորդներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Մի մասը նրանց նայել է հետաքրքրությամբ, մյուս մասը՝ զզվանքով, հայտնում է Metro-ն:

World Naked Bike Ride շարժման ներկայացուցիչների խոսքով՝ իրենց գործողություններով իրենք ցանկանում են գրավել հասարակության ուշադրությունը ճանապարհներին հեծանվորդների անվտանգության նկատմամբ:

«Այսպես մեզ ավտոմոբիլիստները միանգամից նկատում են», - հայտարարել է շարժման ներկայացուցիչներից Սայմոն Տերրին:
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3813 | 0 | 0
Facebook