Loading...

Articles

Պաշտոնական հաստատում. Սյունիքի մարզպետի որդին ոստիկանությունում է:

11:36, Sunday, 17 May, 2015
Պաշտոնական հաստատում. Սյունիքի մարզպետի որդին ոստիկանությունում է:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը ներկայացել է ոստիկանություն: Այդ մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Տիգրան Խաչատրյանը գտնվում է ոստիկանության Գորիսի բաժանմունքում:

ՀՀ քննչական կոմիտեն Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Հարուցվել է քրեական գործ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4426 | 0 | 0
Facebook