Loading...

Articles

Վաղն Ադրբեջանում զանգվածային հացադուլի ակցիա տեղի կունենա

20:18, Friday, 15 May, 2015
Վաղն Ադրբեջանում զանգվածային հացադուլի ակցիա տեղի կունենա

Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի շատ այլ շրջաններում «Մուսավաթ» կուսակցության կոչով մեկօրյա հացադուլ տեղի կունենա՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:


    

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ակցիան անցկացվելու է ի նշան մայիսի 12-ից կուսակցության շտաբ-բնակարանում սկսված հացադուլի մասնակիցների հետ համերաշխության:


    

Ակցիայի առաջին օրից դրան մասնակցում է 5 մարդ Բաքվում և ևս մեկը՝ Մասալինի շրջանում:
     Մայիսի 14-ից հացադուլի մասնակիցներին է միացել ևս երեք ակտիվիստ:


    

Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջ երկրում մեկօրյա հացադուլի մասին որոշումը կայացվել է բազմաթիվ ակտիվիստների պահանջով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3746 | 0 | 0
Facebook