Ըստ աղբյուրի` լուսանկարն անելուց ժամեր անց Հիտլերը պետք է ինքնասպանություն գործեր: Լուսանկարում, որը թվագրվում է 1945-ի ապրիլի 30-ով, Հիտլերն իր բունկերից դուրս է գալիս, որպեսզի վերջին անգամ տեսնի Բեռլինը:
Ըստ աղբյուրի` այն, ինչ տեսել է Հիտլերը, նրան շոկի է մատնել: Նրա աչքի առաջ հառնել է ավերված քաղաքը, դիակներ` հենց մայթերին: Նրան ուղեկցել է ԷսԷս-ի զինվորականներից մեկը: Անհայտ է, սակայն, թե ով է հեղինակել լուսանկարը:
1945-ի ապրիլի 30-ին՝ ժամը 16-ից հետո Հիտլերը, նրա կողակից Էվա Բրաունը ինքնասպանություն էին գործել՝ սպանելով նաև և իրռնց սիրելի շանը` Բլոնդին: Հիտլերը գնդակահարել էր ինքն իրեն, Բրաունը` թույն խմել: