Loading...

Articles

ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՉՄՈՌԱՆԱ

10:44, Friday, 08 May, 2015
ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՉՄՈՌԱՆԱ
     2015 թվականի ապրիլի 30-ին Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս անգամ մասնակիցները 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտներն էին՝ դասվարներ Էլմիրա Սրեյանի և Ժենյա Սրեյանի նախաձեռնությամբ:
     Աշակերտներն իրենց ոգեշնչված և հուզիչ կատարումներով ներկաներին հաղորդակից դարձրին մեր նախնիների ողբերգական ապրումներին: Մեծ Եղեռն ապրած պապի և թոռնիկի երկխոսությամբ ներկայացվեց հայ ժողովրդի տառապանքներն ու զրկանքները ջարդերի ժամանակ: Միջոցառումն ավարտվեց հայի լուսավոր ապագայի նկատմամբ մեծ հավատի խոսքերով ու հրեշտակի ուղերձով՝ «Հիշենք, որ աշխարհը չմոռանա»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3108 | 0 | 0
Facebook