Աչքերիդ անդունդը...
11:43, Monday, 28 January, 2013
Ուրբաթ: Ես ու դու մեր սիրած կիսախավար ու ռոմանտիկ սրճարանում, ամեն ինչ նման է ֆիլմային սցենարի: Մեզ է մոտենում ժպտադեմ մատուցողը և բերում ճաշացանկը: - Կպատվիրե՞ք: - Սպիտակ կիսաքաղցր գինի… …կամ կարմիր չորը, պարտադիր 1987թ-ի: (տղա) - Սև կապուչինո, մի կտոր կիտրոնով ու մեկ գդալ շաքարավազով: (աղջիկ) - Ինչ-որ քազցր բան կուզե՞ք սուրճի հետ: - Ոչ, ատում եմ քաղցրը: (աղջիկ) Նա գնաց, մենք նորից մենակ ենք… դու հրաշալի ես, աչքերդ ու ժպիտդ կործանում են գիտակցությունս - Ինչու՞ այդպիսի պատվեր: Ինչ-որ կերպ կապվա՞ծ է քեզ հետ: - Սև – իմ աչքերի նման անդունդ, որին անհնար է հասնել: Մեկ կտոր կիտրոն – իմ հոգու նման դառը, մեկ գդալ շաքարավազը հալվում է, բայց լիովին փոխում համը: Իսկ դու՞ կիսաքաղցր կամ չոր…հետքրքիր է - Կարևոր չի… Ուղիղ մեկ ամիս անց, կրկին ուրբաթ: Զարթնել եմ, բայց դու չկաս… գնացիր հենց այն պահին, երբ հասկացա, որ միակն ես… թողնելով գրություն «Կապուչինո սև, մեկ կտոր կիտրոն և մեկ գդալ շաքար, որը մշտական չի հալվում է, բայց լիովին փոխում է համը»: Անցավ ևս մեկ տարի, տնից դուրս չեմ գալիս, հարաբերություներ չեմ սկսում, բայց ամեն ուրբաթ «նորի» հետ գնում եմ մեր սրճարան, որ ցույց տամ նրան քեզ: Դու ամիսը մեկ անգամ, ուրբաթ, նոր ուղեկցողի, սակայն անփոփոխ պատվերով «Սև կապուչինո, մի կտոր կիտրոնով ու մեկ գդալ շաքարավազով»: - Պ-ն ինչ-որ բան կպատվիրե՞ք: - Սև կապուչինո, մի կտոր կիտրոնով ու մեկ գդալ շաքարավազով: - Արդեն մեկ տարի, ամեն ուրբաթ Դուք այդ եք պատվիրում, իսկ ամիսը մեկ նա ում հետ առաջին անգամ տեսա Ձեզ, գուցե հերի՞ք է: Անիմաստ է, վերջակետի ժամանակը չի՞: - Գիտես, դու իրավացի ես, բեր մեկ գավաթ սպիտակ կիսաքաղցր գինի… կամ կարմիր չորը, պարտադիր 1987թ-ի: (Սպիտակ, որովհետև դու հրաշալի ես ու հետք ես թողնում: Կիսաքաղցր, քանզի համ ճանաչում եմ քեզ, համ էլ չէ: Կարմիրը քո նման դառը, իսկ 1987-ը ունի երկար թրմեցում, հրաշալի ու անմոռանալի համ…) Ես ամեն ինչ գիտեի դեռ մինչ քո հետ հանդիպելը, դու իմ նպատակն էիր: Դու անհասանելի էիր, իսկ ես սիրում եմ քո նման անսիրտների թևերը կոտրել, բայց կատարվեց մի փոքրիկ «բայց» …քո աչքերի անդունդից հնարավոր չի դուրս գալ: Բայց դու չնկատեցիր այտիդ արցունքը, երբ հեռանում էիր…չես նկատել, որ ուրբաթ ամիսը մեկ դու նայում ես ինձ, այլ ոչ քեզ ուղեկցողին…Կարծում եմ դու ամեն ինչ հասկացար ` 1987-ը ունի երկար թրմեցում, հրաշալի ու անմոռանալի համ դա իմ մասին է…ես ընկա անդունդը, բայց դու երբեք չես մոռանա ինձ…
|
Like
0
Dislike
0
5147 | 2 | 0 | 0