Չարած մեղք..
Նա շատ հայտնի տղա էր քաղաքում:Բոլորը նրան ճանաչում էին ու սիրում:Տղան հայտնություն ձեռք էր բերել իր երգերի շնորհիվ:Երգում էր ամեն ինչի մասին.սիրո, հայրենասիրության և առհասարակ ամեն ինչի:20 տարեկան երիտասարդ էր, բայց արդեն ուներ երկրպագուհիների մի հոծ բանակ: Սակայն այդ ամենը նրան մտածելու տեղիք չէին տալիս.նա ուներ ընկերուհի ում հետ պատրաստվում էր ամուսնանալ:Նրանք ընտրել էին ամեն ինչ.հարսանեկան զգեստ, դահլիճ, մեքենա…Մոտենում էր երկար սպասված օրը…Խինդ ու ծիծաղ…հուզմունք ու երջանկության արցունքներ…այդ ամենը միախառնվելով դարձել էին մի ամբողջություն... Մի քանի օր առաջ նրանք հանդիպեցին այգում նստած էին կողք կողքի, բայց անդադար լռում էին:Հանկարծ նրանց մոտեցավ մի տղա, մի փոքրիկ ծրար փոխանցեց աղջկան և շտապ հեռացավ այդտեղից: -Այդ ինչ է, -ասաց տղան: -Չգիտեմ, հիմա կնայեմ: Նա բացեց ծրարը:Ներսում դրված էր մի անանուն նամակ:Աղջիկը զարմանքով սկսեց կարդալ: Այնտեղ գրված էր. " Նա սիրում է ինձ և քեզ օգտագործում է, հեռու մնա նրանից և մի խանգարի մեզ երջանիկ լինել:Եթե ամուսնանաս նրա հետ հավերժ դժբախտ կլինես:Նրան չասես այս նամակի մասին, ուղղակի չեմ ուզում խաբնվես և ինձ տանջես, հավատա ինձ, ցտեսություն…" Վերջապես կխոսես, -ասաց տղան: -Ոչ մի կարևոր բան չկար, ուղղակի ընկերուհիս էր, ինձ խնջույքի էր հրավիրում: -Լավ, պարզա, գնալու ես: -Երևի չէ, վաղնա, ես ել չեմ կարա, դեռ անավարտ գործեր ունեմ հարսանիքի հետ կապված: -Լավ, հասկացա, նայի եթե ուզենաս գնալ, ասա, քեզ կուղեկցեմ: -Չէ, չեմ գնա, լավ արի արդեն տուն գնանք, հա: -Ահա, ոնց կուզես, -ասաց տղան և աղջկան ճանապարհեց դեպի տուն: Այդ դեպքից անցան ժամեր:Աղջիկը լուռ նստած էր:հանկարծ նրա հեռախոսին եկավ հաղորդագրություն այն բովանդակությամբ, ինչ նամակում էր:Հեռախոսահամարն անհայտ էր:Աղջիկը զանգահարեց իր ընկերուհուն և առաջարկեց հանդիպել:Ընկերուհին համաձայնեց:20 րոպե անց նրանք հանդիպեցին սրճարանում: Ընկերուհին ասաց. -Նարե, ի±նչ ա եղել, ինչի ես կանչել: -Ան, գժվում եմ արդեն, էսօր ինձ անանուն նամակ են ուղարկել: -Հա ի՞նչ, ի՞նչ էր գրված էդ նամակում: -Հեսա, ինքդ կարդա, -ասաց Նարեն և նամակը փոխանցեց Անիին: Անին կարդալուց հետո նամակը նորից տվեց Նարեին և ասաց. -Պահո՜, էսԻ ով ա էս հանդուգն աղջիկը, որ ուզում ա ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցի: -Է՜, չգիտեմ, Ան, չգիտեմ, բայց սիրտս լավ բան չի վկայում: -Իիիի, Նար, մի մտածի, եսիմ ով ա չար կատակ խաղում քո հետ, տենաս ով ա ուզում ներվերդ ուտի: -Էդ էլ կա գիտես, Ան, հեչ չեմ էլ մտածի, պահ, թող գրողները տանջվեն, որ ես ուշադրություն չեմ դարձնում իրանց գրածներին: -Այ, ապրես քաղցր ջան, տենց շարունակի: Եվ սկսեցին խոսել առօրյա թեմաներից: Ուրախ և անհոգ անցան այդ ժամերը:Մոտենում էր այդ օրը, բաղձալի և փափագով սպասելի օրը:Նարեն ուշադրություն չդարձրեց այդ նամակին:Եվ ահա… Եկավ այդ օրը:Նարեն հուզումնալից պատրաստվում էր:Մի պահ նա ցանկացավ միացնել հեռուստացույցը և այդպես էլ արեց... Լուրերում հայտնվում էր. "Վթարի է ենթարկվել հայտնի երգիչ Արամ Մանուկյանը:Կան վարկածներ, որ այդ ամենը ծրագրած է եղել:Երգիչը մահացել է:20 տարեկան այդ երիտասարդը կարճ ժամանակահատվածում ձեռք էր բերել մեծահռչակ համբավ…" Արցունքները գլորվեցին նրա կապույտ աչքերից, այն աչքերից, որ մի ժամանակ փայլում էին ուրախությունից:Այդ բոթը մթագնեց նրա ուղեղը և նա մի պահ անշարժացավ տեղում այնուհետև մի հևք արձակեց և գիտակցությունը կորցրեց:Հարազատները լսելով աղմուկը ներս մտան և վազեցին դեպի աղջիկը:Նրանք զանգահարեցին Արամին:Սպասում էին պատասխանին, բայց ապարդյուն:Մի պահ նրանց հայացքը գրավեց հեռուստատեսությամբ ցուցադրվող գույժը:Նրանք հուսահատ ընկան աթոռներին: Անցան օրեր և Նարեն ոչ մի կերպ չէր կարող համակերպվել հարազատի կորստին:Մեղադրում էր ինքն իրեն, մեղադրում էր իրեն չարած մեղքի համար: Անցավ 10 տարի:Աղջիկը դեռ անհամբեր սպասում էր սիրելիին, սակայն հասկանալով, որ այդ ամենը ապարդյուն է… Հեռուստատեսությամբ հայտնեցին հերթական բոթը. "Ինքնասպան է եղել 28 տարեկան աղջիկ:Կան վարկածներ, որ նա Արամ Մանուկյանի ապագա կինն էր՝Նարե Հովհաննիսյանը:Աղջիկը իրեն նետել է բարձրահարկ շենքի 10-րդ հարկից…": |