Loading...

Articles

Կոչումս ՝ «պակաս հայրենասեր» ...

12:51, Wednesday, 29 April, 2015
Կոչումս ՝ «պակաս հայրենասեր» ...

...Այդպես էլ անմոռուկի և ոչ մի նկար չտեղադրեցի իմ էջում, Եղեռնի վերաբերյալ որևէ գրառում չարեցի ՝ թույլ տալով, որ բոլորը կարծեն, թե իրենցից տարբերվում եմ հենց նրանով, որ պակաս հայրենասեր եմ…
     Օրեր առաջ ազգս այնքա~ն համառ էր, ուժեղ, մաքառող…Օրեր առաջ՝ գեթ մեկ այդ օրը, Եղեռնի հուշակոթողի մոտ ամբոխը բյուր ծաղիկներ էր խոնարհում, իսկ անմոռուկներն ամենուր հավերժություն էին խոստանում, ազգիս գոյության հավերժությունը…իսկ օրն այդ ինչու հավերժ չէր???:
     …Եվ ահա այսօր ծանր քայլերս Ծիծեռնակաբերդ եմ ուղղում, հասնում եմ, կանգ առնում…, ու լռությունը խլացնում է ականջներս…Հիշում եմ հարևանուհուս, որն այնքան զարմացավ, երբ իմացավ, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող ամբոխին այդպես էլ չեմ միացել…ու նրա աչքերում էլի կարդացի կոչումս՝ «պակաս հայրենասեր»: Հետո էլի հիշեցի հարևանուհուս նույնքան զարմացած ու շփոթված հայացքով հնչեցրած հարցը, թե՝ իսկ դու Մեռելոցի օրերին գերեզման չես գնում?...Պատասխանում եմ, որ հարազատիս (ցավոք սրտի) շիրիմին այցելելու համար ինձ հատուկ օրեր ու ծիսակարգ պետք չեն, ու որ այցի օրերը ՍԻՐՏՍ է որոշում....
     ...Իսկ ՍԻՐՏՆ իմ հավատում է ...հավատում է, որ ազգիս այսչափ միասնականությունը ոչ թե օր, այլ դարեր է լցնելու, որ անմոռուկներն ու դրանց խորհուրդը ոչ թե կրծքին, այլ աշխարհի սրտում է մեխվելու, ու որ...մի օր հարևանուհիս էլ չի զարմանա, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող ամբոխին ես այդպես էլ չեմ միացել...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
6381 | 0 | 0
Facebook