Loading...

Articles

Եղանակի փոփոխությունը կարող է խորացնել ալերգիան

Լուսի
Author:
Լուսի
20:48, Friday, 20 March, 2015
Եղանակի փոփոխությունը կարող է խորացնել ալերգիան
     Ըստ Իսրայելի Վեյցմանի Ինստիտուտի էկոլոգիական գիտությունների դոկտորանտ Նաամա Լանգ- Յոնանի՝ սովորական սունկն ավելի վտանգավոր ալերգեն է դառնում ածխաթթու գազի բարձր խտության դեպքում: «Նրա գոյության հիմնական միջավայրը քայքայված բիոզանգվածն է և հողը, բայց այն առկա է նաև շատ այլ տեղերում՝ տան պատերում, օդորակիչների ֆիլտրերում»: "Aspergillus fumigatus" սունկը շատ տարածված երևույթ է: Բացի այդ, սունկը կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող թոքերի եզակի վարակ: Վերջերս կարիք է եղել հեռացնելու հիվանդներից մեկի թոքի մի հատվածը, որ մեջ վիթխարի չափերի սունկ էր աճում: Վերջին տասնամյակների ընթացքում ալերգիկ դրսևորումները մեծ տարածում են ունեցել, ինչի պատճառով էլ Լանգ Յոնան և նրա գործընկերներն սկսեցին խորհել, թե ինչպե՞ս են ազդում կլիմիայական դրսևորումներն այս երեւույթի վրա: Դա բացահայտելու համար հետազոտողները բորբոսի սնկեր աճեցրեցին ածխաթթու գազի հագեցվածության տարբեր մակարդակներ ունեցող միջավայրերում: Այնուհետև նրանք ուսումնասիրեցին բորբոսի սպորների վրա զարգացած ալերգիկ սպիտակուցների առկայությունը: Ածխաթթու գազի ընթացիկ մակարդակով միջավայրում աճեցված բորբոսը 8, 5 անգամ ավելի շատ ալերգիկ սպիտակուցներ էր արտադրում՝ ի տարբերություն մինչինդուստրիալ մակարդակների, քանի որ ածխաթթու գազի հավելյալ պարունակությունը փոփոխություններ է մտցնում մանրէների աճի ընթացքում: Արդյունքները ցույց են տալիս, որ ածխաթթու գազի արտանետման կտրուկ աճը կարող է վատացնել ալերգիկ ռեակցիաները, համենայն դեպս, բորբոսի տվյալ տեսակի հանդեպ:
Source: med.news.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2528 | 0 | 0
Facebook