Ինչպես արդեն նշվել էր երեկ՝ հունվարի 21 - ին, ժամը 09:45-ին ուժեղ պայթյուն էր որոտացել Վանաձորում: « Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում 23 խմ ծավալով ամոնիակի տարա էր պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992թ. ծնված Դավիթ Ասատրյանը տեղում մահացել էր:
Նույն օրը Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք»:
Հավանաբար, չի պահպանվել անվտանգության տեխնիկան, որի արդյունքում էլ տեղի է ունեցել պայթյունը: Ամոնիակը օդի և թթվածնի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ. սենյակային ջերմաստիճանում և 14.5-26.8 ծավալային տոկոսը ամոնիակ, մնացածը օդ պարունակող խառնուրդը կամ 13.5-82 ծավալային տոկոսը ամոնիակ, մնացածը թթվածին պարունակող խառնուրդները պայթուցիկ են:
Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դեպքի ժամանակ հավանաբար մթնոլորտ է արտանետվել ամոնիակի բարձր քանակություն, որն ունեցել է խեղդող ազդեցություն բնակչության համար:Վերջում ավելացնեմ որ ամոնիակի սահմանային թույլատրելի քանակությունը օդում՝ 0.2 մգ/մ
3 է: