Այսօր ՀԵՀ - ի Լոռու մարզային կենտրոնի համակարգող, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանի ծննդյան օրն է: Մենք` վանաձորցի երիտասարդներս, ի սրտե շնորհավորում ենք մեր ընկերոջը, մաղթում երջանկություն, սեր ու հաջողություններ: Այս դժվարին և խռովահույզ ժամանակներում անչափ դժվար է Մարդ մնալու, բայց Դուք հենց այդպիսին եք` Մարդ, ով իր ամեն օրն ապրում է երիտասարդների կյանքով, վանաձորցիների հոգսերով: Եթե մեկն իր դարդն ու ցավը պատմում է նրան` հավատացած է, որ ցավն ի վերջո Տեր ունի, խնդիրը` լուծում: Վահե Դոխոյանը լռելյայն անում է իր գործը և չի սիրում, երբ այդ մասին խոսվում է: Ավելին` անընդունելի է համարում պարտքի զգացում թելադրել մարդկանց, ում պարտական ենք բոլորս: Սա երիտասարդ ընկերների անկեղծ խոսքն ու գնահատականն է, ոչ միայն Վահե Դոխոյանի անցած ուղու, այլև մարդկային և հոգևոր կերտվածքի և բարոյական չափանիշների մասին: Թող աստված նրան առողջություն, արևշատություն տա, ինքն էլ իր բարությունն ու կամեցողությունը շարունակի բաժին հանել դրա կարիքն անչափ զգացողներին:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՀԵ ԴՈԽՈՅԱՆ
Լինես միշտ հաջողակ: Թող կյանքի խոչընդոտները քեզ չհիասթափեցնեն. քայլես միշտ առաջ` հպարտ ու անվախ: Քեզ բազում վերելքներ քո կյանքում: