Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

90 տարի անց Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 40 աստիճանով

20:33, Wednesday, 06 February, 2013
90 տարի անց Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 40 աստիճանով
     Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտաքին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ:
     Ըստ օդերևութաբանական տվյալների վերլուծության՝ Հայաստանի տարածքում վերջին 80 տարիներին միջին տարեկան ջերմաստիճանի աճը կազմել է 0, 85 աստի-ան, իսկ տարեկան տեղումների քանակը նվազել է 6 տոկոսով: Ընդ որում՝ այդ փոփոխությունները տեղի է ունեցել շատ անհամաչափ՝ երկրի հյուսիս-արևելյան և կենտրոնական շրջանները դարձել են ավելի չորային, մինչդեռ հարավային և հյուսիս-արևմտյան հատվածներում և Սևանա լճի ավազանում վերջին 70 տարվա ընթացքում տեղումների քանակը զգալիորեն ավելացել է:
     Առաջիկա տասնամյակներում կանխատեսվում է տարեկան ջերմաստիճանների աճ. 2030-ին՝ 10 աստիճանով, 2070-ին՝ 20 աստիճանով, 2100-ին՝ 40 աստիճանով, ինչպես նաև մթնոլորտային տեղումների քանակի նվազում՝ համապատասխանաբար 3 տոկոսով, 6 տոկոսով և 9 տոկոսով:
     Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում կնվազի. 2030-ին՝ 7-11 տոկոսով, 2070-ին՝ 16-20 տոկոսով և 2100-ին՝ 20-40 տոկոսով: Ամենամեծ փոփոխությունները կդիտվեն Հայաստանի տարածքի 1700-1800 մետր և ավելի բարձրություններում, որոնք գետային հոսքի ձևավորման հիմնական տարածքներն են:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4557 | 0 | 0
Facebook