Loading...

Articles

Անարդյունավետ երիտասարդական ծրագրեր 1

23:55, Wednesday, 18 February, 2015
Անարդյունավետ երիտասարդական ծրագրեր 1

: «Կանթեղ Արագածի» հաշմանդամություն ունեցող անձանց երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկ տարի առաջ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում պետության ֆինանսավորմամբ թեքահարթակներ կառուցեց հաշմանդամների համար:
    
     Հարցին՝ ինչու է քանդվել Մշակութի տան թեքահարթակը, Ապարանի քաղաքապետը նշեց. «Էդպիսի թեքահարթակն իմ ինչին ա պետք: Եկան, իբրև կառուցեցին, հետո թողեցին ու գնացին, երկու տարի ընկա հետևներից՝ ստիպելով չեկան կառուցեին: Հաշմանդամի սալյակով մի քանի անգամ փորձել եմ բարձրացնել, էն էլ չի ստացվել: Ես չգիտեմ՝ ովքեր են կառուցողները»:


    

Նույն հարցով Irakan.info-ն դիմեց նաև Մշակույթի տան տնօրեն Գևորգ Գևորգյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ թեքահարթակը քանդվեց, քանի որ կոնստրուկտիվ սխալ կար: «Ջուրը ամբողջությամբ գալիս, լցվում էր ու քաշում շենքի պատերի տակ: Շինարարին զգուշացրեցի, որ այսպես չի կարող լինել, նավես կախեք, բայց ոչ մի բան էլ չեղավ: Ասենք դիզայնի առումով էլ սիրուն չէր, բայց կարող էինք հարմարվել, սակայն ձնի մաքրման աշխատանքների ժամանակ պրոբլեմ են դառնում: Հա, ասեմ, ես եկել եմ, շինարարներն արդեն այստեղ են եղել, ու չգիտեմ՝ ինչ կազմակերպություն ա», -ասաց Գևորգ Գևորգյանը:

- See more at: http://www.irakan.info/full_spec.php?id=22282#sthash.A4VYqXpK.dpuf
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1813 | 0 | 0
Facebook