Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂՑԻՆ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7 -ԻՆ ՆՇՈՒՄ Է ՊԱ ՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՎԱՐԴԱՎԱՌ

16:31, Saturday, 29 June, 2024
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂՑԻՆ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7 -ԻՆ ՆՇՈՒՄ Է ՊԱ ՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՎԱՐԴԱՎԱՌ
     Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, հայտնում է
    
    
Համաձայն Ավետարանի, Հիսուս Քրիստոսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17: 2, Մարկոս 9: 2, Ղուկաս 9: 29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

    
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
679 | 0 | 0
Facebook