Loading...

Articles

Արժանին մեր հանճարներին

kaleian
Author:
kaleian
19:45, Monday, 14 January, 2013
Արժանին մեր հանճարներին
     Այսօր Երևանի փողոցներից մեկում, որտեղ տեղադրված է մեր մեծ հանճարներից մեկի՝ Պարույր Սևակի կավե արձանը, նկատեցի մի գրառում, որը փակցվաց էր այդ արձանի նստարանին:Գրառումը հետևյալ բովանդակությամբ էր.« ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՅՏՆԻՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՔԱՆԴԱԿ... ԻՍԿ ԴՈՒ՞...»: Անկեղծ ասած չգիտեմ թե ով է այս համարձակը, բայց որ ես ու իմ ընկերները նման ցանկություն ունենք՝ դա փաստ է: Իհարկե, քաղաքի տարբեր մասերում մեր մեծերի արձանները տեղադրելը շատ ողջունելի քայլ էր, բայց պետք էր հաշվի առնել նաև մեր ժողովրդի մեղմ ասած ԱՆԲԱՐԵԿԻՐԹ լինելը, և այդ վանդալիզմի դրսևորումներից խուսափելու համար գոնե կարելի էր բրոնզաձույլ արձաններ տեղադրել: Կարծում եմ, որ դա մեծ ֆինանսական վնասներ չէր հասցնի քաղաքի բյուջեին:
     Ես հուսով եմ, որ անդրադարձս աննկատ չի մնա, և վերջապես մենք ԱՐԺԱՆԻՆ ԿՄԱՏՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5435 | 4 | 0
Facebook