Loading...

Articles

Թե ինչպես Աննան ամուսնացավ իրեն վրաերթի ենթարկած տղայի հետ

kaleian
Author:
kaleian
23:23, Friday, 10 May, 2013
Թե ինչպես Աննան ամուսնացավ իրեն վրաերթի ենթարկած տղայի հետ
     Slaq.am. Չկա չարիք, առանց բարիք: Այս պատմությունը բոլորին ակամայից կհիշեցնի հայտնի ասացվածքը: Աննան 18 տարեկան էր այդ ժամանակ, սովորում էր Երևանի մանկավարժական համալսարանի Ժուռնալիստիկայի բաժնում: Նոյեմբերի 27-ն էր, այդ օրը համալսարանի ցանկացած ուսանող ի վիճակի չէ մոռանալ: Աննան դուրս եկավ համալսարանից ու ….. Ճչոց, բղավոցներ և հավաքված մարդիկ, ծանոթ ու անծանոթ: Աննա շտապում էր, պետք է տուն գնար, որովհետև տան բանալին էր պատահմամբ վերցրել իր հետ: Պատմում էր ընկերուհին ոստիկանության աշխատակցին: Բոլորը քար էին կտրել վախից: Տեսարանը սարսափազդու էր: Երտասարդ ու գեղեցիկ աղջիկը արնաշաղախ գետնին էր ընկած: Ոչ ոք չգիտեր, ողջ էր նա, թե…: Ոչ ոք քաջություն էլ չուներ հարցնելու այդ մասին: Ու այդ լարված իրավիճակում չէին նկատել այն տղային, ով իրեն ժամանակից շուտ մարդասպան էր որակել ու ստիպում էր, որպեսզի իրեն ձերբակալեն, աղջկան մեքենայի տակ գցելու համար: -Հանգստացեք. Լսվում էր ոստիկանի արդեն կոպիտ ձայնը: Շուտով եկավ շտապ օգնությունը, կարծես Աննայի բախտից, այս անգամ այն եզակի դեպքերից էր, որ չէր ուշացել: Աննային տեղափոխեցին հիվանդանոց ու նրա հետևից ոստիկաններին բրդելով սրընթաց գնաց նաև Արմենն իր մեքենայով: Աննային վիրահատեցին: Բժիշկների գնահատմամբ նրա վիճակը կայուն էր, մահվան սպառնալիք այլևս չկար: Արմենն այդ պահին խորը հոգոց հանեց ու մի բաժակ ջուր խնդրեց բժիշկից: Մի քանի օր Արմենը հիվանդանոցից դուրս անգամ չէր գալիս: Համարձակություն չուներ մտնել Աննայի հիվանդասենյակ, նստում, իսկ գիշերը կցկվում էր միջանցքի նստարանին: Այդպես հավանաբար երկար կշարունակվեր, եթե մի օր Աննան սենյակի բաց դռնից չկանչեր նրան ներս: Այդ մի քանի վայրկյանանոց ճանապարհը'միջանցքից մինչև հիվանդասենյակ, հավերժություն թվաց Արմենի համար: Մտավ սենյակ ու զարմացավ, ապշեց այդքան գեղեցիկ աղջիկ նա դեռ չէր տեսել: Աննան արդեն գիտեր Արմենի ծանր վիճակի մասին ու ոչինչ չէր խոսում. Նրանք լուռ նայում էին իրար: Մի քանի ամիս անց ամբողջ Մանկավարժական համալսարանը խոսում էր ամենագեղեցիկ հարսանիքի ու ամենագեղեցիկ հարսնացուի մասին: Աննան ու Արմենն ամուսնացան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4055 | 0 | 0
Facebook