Loading...

Articles

Կկառուցվի ստորջրյա հյուրանոց

H.. M..
Author:
H.. M..
16:39, Sunday, 13 January, 2013
Կկառուցվի ստորջրյա հյուրանոց
     «Drydocks World» ընկերությունը շվեյցարական «BIG Invest Consult AG» կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, ըստ որի՝ Դուբայում կկառուցվի աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը: «Water Discus Hotel» նախագիծը մշակել է լեհական «Deep Ocean Technology» դիզայներական ստուդիան: Հյուրանոցը բաղկացած կլինի սկավառակներ հիշեցնող մի քանի տարրերից, որոնք կկառուցվեն և ջրի մակերևույթին, և ստորջրյա հատվածում. դրանք միմյանց կապված կլինեն տասնյակ վերելակներով: Շինության ստորջրյա հատվախի բարձրությունը կկազմի մոտավորապես 10 մետր: Հյուրանոցը կունենա շուրջ 200 ստորջրյա սենյակ, ռեստորաններ և ժամանցային այլ ծառայություններ: Հաճախորդները հենց սենյակներից ծովային կենդանիներին հետևելու հնարավորություն կունենան: Ամենավերին սկավառակ- կառույցն էլ ուղղաթիռների համար որպես կայանատեղի կծառայի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4411 | 4 | 0
Facebook