Loading...

Articles

Թզի ծառն առանց ծաղկելու ձմռան կեսին պտուղ է տվել

H.. M..
Author:
H.. M..
01:04, Saturday, 26 January, 2013
Թզի ծառն առանց ծաղկելու ձմռան կեսին պտուղ է տվել

Թուրքիայի Չանաքքալե նահանգում ձմռան կեսին արտասովոր բան է տեղի ունեցել, որը կարելի է բնության հրաշքներից անվանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Չանաքքալե նահանգի Բայրամիչի շրջանի Քութլուօբա գյուղում թզենիներից մեկն առանց ծաղկելու պտուղ է տվել։

Այգու տերը՝ 57-ամյա Գյունգյոր Յալչընը նշել է, որ մինչ այս նման դեպքի չէր հանդիպել։ Նա շեշտել է, որ դեպքի մասին լսած բոլոր գյուղացիները եկել եւ տեսել են ձմռան կեսին առանց ծաղկելու պտուղ տված թզենին։ «Մեր շրջանում տաք եղանակը երկար տեւեց եւ առաջիկա օրերին եղանակի ցրտելու հետեւանքով ծառերի բերքատվությունը կիջնի», -նշել է Գյունգյոր Յալչընը։

Աղբյուրը՝ News.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6634 | 0 | 0
Facebook