Loading...

Articles

Սիրահարների տոն...հերթական իմ տխուր օրը...???

H.. M..
Author:
H.. M..
00:26, Saturday, 26 January, 2013
Սիրահարների տոն...հերթական իմ տխուր օրը...???
     Հերթական անգամ սիրահարների տոնն է...հերթական տարին, երբ բազմաթիվ սիրահարներ, ընկեր ընկերուհիներ իրար ձեռք բռնած կգնան եկեղեցի, մոմ կվառեն ու երջանիկ տրամադրությամբ կասեն աստծոն շնորհակալություն, որ այսօր միասին են, որ մեկ օր էլ միասին անցկացրին: Ես երջանիկ եմ, երբ փողոցում այսօր տեսնում եմ ուրախ տրամադրությամբ ընկեր- ընկերուհիներ, ես ուրախ հայացքով եմ նայում նրանց: Մենք էլ ենք մի ժամանակ նրանց պես երջանիկ թափառել փողոցներում, վայելել արևի ջերմությունը, անձրևի տաք կաթիլները, ձյան փաթիլները...մենք էլ ենք նրանց պես գնացել եկեղեցի ու մոմ վառել..բայց այսօր...այսօր ես անգամ չեմ էլ մտածում, որ մենք կգնանք եկեղեցի, բոլորի պես մոմ կվառենք ու կասենք, որ երջանիկ ենք...միգուցե մենք երջանիկ ենք, բայց առանձին աշխարհներում, մեր ստեղծած աշխարհներում...միգուցե մենք ունենք մեր ամբողջական աշխարհը, բայց ես չգիտեմ, թե դա որն է...ես այդպես էլ չեմ հասկանում..ես արդեն չեմ հասկանում կյանքում ոչինչ, ինչու է կյանքը ընդհանրապես մեկի համար այսպես, մեկի համար այնպես, երբ կարող էին գոնե որոշ առիթներ տոն դառնալ ինձ ու ինձ նման նման շատերի համար... շնորհավորում եմ բոլոր երջանիկներին...հաճախ իրար ասեք, որ երջանիկ եք իր կողքին լինելու համար...իսկ ես այնուամենայնիվ ոչ մի դեպքում հույսս չեմ կորցնում...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
6
Dislike
0
11277 | 6 | 0
Facebook