Loading...

Articles

Հիվանդություններ փչացած ատամներից

H.. M..
Author:
H.. M..
18:02, Saturday, 26 January, 2013
Հիվանդություններ փչացած ատամներից
     Հիվանդ ատամները մարդու կյանքում կարող են թողնել լուրջ հետևանքներ: Գերմանացի գիտնականները պարզել են, որ շուրջ 80 հիվանդությունների պատճառ կարող են դառնալ ատամների և լնդերի ինֆեկցիոն օջախները:
     Դրանցից են ռևմատիզմը, երիկամների ներզատիչ գեղձերի, աչքերի, ականջների հիվանդությունները և այլն:
     «Ինֆեկցիոն օջախը կարող է նաև ծանրացնել հիվանդության ընթացքը: Օրինակ ստամոքսի խոցով հիվանդների 98 տոկոսի մոտբորբոքված են լնդերը», - ասում է բժշկուհի Քնարիկ Հայրապետյանը:
     Փչացած ատամներում գտնվող մանրեները արտադրում են թույներ, դրանք ազդում են այլ օրգանների առողջության վրա:
     Այնպես, որ չպետք է անտարբերության մատնել ատամի փոքրիկ սևացած մասերը:
     «Հնարավորության դեպքում ամպայման դիմել ատամնաբույժի, հետագա բարդություններից զերծ մնալու համար», - ասում է բժշկուհին:
     Հին Արևելքի բժիշկներն ասում էին, որ ատամը լուսատու է, այն կորցնելուց հետո հանդիպում ես մթնշաղին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11292 | 0 | 0
Facebook