Loading...

Articles

Երկու տարվա ազատազրկում՝ կարճ շրջազգեստի պատճառով

Hol
Author:
Hol
00:27, Thursday, 10 January, 2013
Երկու տարվա ազատազրկում՝ կարճ շրջազգեստի պատճառով

Փարիզում, որը միշտ էլ փայլել է ճաշակի ազատությամբ, կընդունվեն դրեսս-կոդի վերաբերյալ կանոններ, որոնք խախտելու դեպքում տուգանքը, կամ որոշ դեպքերում ազատազրկումն, անխուսափելի կլինի:


    

Այսպես. օրինակ՝ Սենի ափերին արևային վաննա ընդունելը լրիվ թույլատրելի է, սակայն, կտրականապես արգելվում է լողազգեստ հագնելը քաղաքային այգիներում: Այն տիկնայք, ովքեր ամառային շոգ օրերին պատրատվում են զբոսնել քաղաքային այգիներում, պետք է հիշեն, որ իրենց թեթև և կարճ շրջազգեստը պետք է համընկնի բարոյական և հասարակական կարգուկանոնին: Եթե ոստիկանները համարեն, որ Ձեր հագուստը չի համապատասխանում այդ կանոններին, ապա նրանք կարող են տուգանել Ձեզ 38-4000 եվրո:


    

Հարկ է նշել, որ տուգանքը կլինի 4000 եվրո, եթե ոստիկանների մոտ առաջանան կասկածներ, որ հագուստը ոչ միայն հանգստի, այլ նաև հաճախորդներ հավաքելու միջոց է: Այսինքն՝ դա աղջկա համար ոչ թե հանգիստ է, այլ աշխատանք:


    

Եթե խախտվի այդ կանոններից մի քանիսը միաժամանակ, ապա այդ կնոջը սպասվում է ոչ ավել, ոչ պակաս երկու տարվա ազատազրկում:


    

Ոմանք կարծում են, որ այս նախաձեռնությունը տեղին էր, ոմանք էլ հեգնում են այն, թե ինչպե՞ս պիտի ոստիկանութունը զգեստի կարճությունը որոշի՝ աչքաչափո՞վ, թե քանոնո՞վ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5348 | 0 | 0
Facebook