Ցավում եմ, որ այս ամենը հիշում եմ արդեն՝ որպես անցյալ: Այլևս չկա մեր սերը, դու սպանեցիր այն, թողեցիր այդ սիրուց միայն փշուրներ և բյուրեղներ, դու մոխրացրիր ամենը: Ասում են՝ պետք է մոխիրներից էլ զգույշ լինենք, չէ՞ որ հենց դրանք կարող են հանկարծակի այրել, որի վերքերը, իսկ այնուհետև՝ սպիները, այլևս երբեք չեն անհետանա: Մեր սիրուց մնացին միայն հուշեր: Կարևոր չէ՛, թե դրանք լա՞վ հուշերն են, թե՞ վատ: Միևնու՛յն է, անգամ վատ հիշողությունն էլ լավով և կարոտով եմ հիշում: Այն կռիվները, որ ստեղծվում էին մի փոքր, աննշան բանից, կարոտու՛մ եմ այդ կռիվները: Կարոտում եմ այն ժամանակները, երբ խանդում էիր, առանց քեզ ոչ մի տեղ չէիր թողնում գնայի: Կարոտու՛մ եմ, երբ գիշերները անպայման խոսում էինք բջջայինով, նոր քնում: Այո՛, ես սովորել էի այդ ջերմությանը, այդ ուշադրությանը: Ինձ մոտ արդեն ռեֆլեքս էր դարձել քնից արթնանալ և անմիջապես գրել քեզ՝ բարի լույս ասելու համար, և տեսնելու պատասխանը. «Բարև խելոքս, ո՞նց ես»: Ինչ երջանիկ էինք մի ժամանակ, այո՛, ճիշտ նկատեցիր՝ էինք, որովհետև այժմ չկան այդ օրերը, այդ զգացումներն ու պահերը: Փոխեցի՞ր ինձ ինչ-որ մեկի հետ, թե՞ ուղղակի հոգնել էիր մի փոքրիկ աղջնակից, ով ամենից շատն էր քեզ սիրում: Այդքան փոքրիկ լինելով ես հասկանում էի ամեն բան: Այո՛, կարելի է ասել, որ ես իմ տարիքի համեմատ շատ բան էի հասկանում: Սա ասում եմ սրտի մեծ ցավով: Շատ կցանկանայ ոչինչ չհասկանալ: Ապրեի իմ երեխայական կյանքով, անհոգ, ինչ-որ տեղ՝ էլի երջանիկ: Բայց չեմ ափսոսում անցած, գնացած օրերիս համար: Շնորհակալ եմ քեզ, որ կողքիս ես եղել, ես ինձ պաշտպանված եմ զգացել ազնիվ խոսկ: Չգիտե՛մ, նորից կսիրե՞մ, թե՞ ոչ, բայց համենայնդեպս շնորհակալ եմ հոգիս լցնելու համար: Շատ եմ մտածել սիրուդ մասին, զգացմունքներիդ, խոստումներիդ մասին, և եկել եմ այն եզրակացության, որ սուտ էր: «Իմ սերը ես եմ հորինել: Դու ինձ երբեք էլ չես սիրել...»: