Իմ հերոսը
02:46, Sunday, 10 August, 2014
Like
0
Dislike
0
3485 | 0 | 0 | 0
Հասարակություն………….. Ազգ……………. Լրատվամիջոցներ ………….. Հիմա էլ ենք փնովում կառավարությանը? Իհարկե, ՄԵՆՔ՝ հայերս սովոր ենք քննադատել, բայց հիմա? Երբ պետության սահմանում հանգիստ չէ: Կարծում եք հիմա ժամանակն է կառավարության սխալները բարցրաձայնել, քայլերում սխալներ փնտրել? Սա է մեր հասարակությունը. մեկ ժամում 1000-ից ավել դիտում ինչ-որ օլիգարխի «լավ տղու» հերթական ավտովթարի կամ արագաչափի տեսախցիկում մեքենայով հայտնվելու մասին հոդվածի համար, որ առիթը բաց չի թողնի իր շրջապատում գլուխ գովալ կատարած խախտումների համար: Երբ սահմանը պահող 18-20 տարեկան ՏՂԵՐՔԸ նույնիսկ անզեն թշնամու դեմ են կռվում, ու հենց այդ ՏՂԵՐՔԻՑ հիմա թշնամին վաղեցած հետ է փախնում: Հիմա ՁԵԶԱՆԻՑ շատերը կասեք (կմտածեք) «բա դե օլիգարխի տղայա, բա ինչ? Իրանց նմաները պիտի քաղաքում ավտո քշեն, խախտում անեն, պարծենան, իսկ խեղճ ընտանիքի զավակները բանակում ծառայեն»: Ու ով մտածեց, չեմ էլ կասկացում, որ օլիգարխի փոխարեն, ինքն էլ ամեն ինչ կաներ, իր որդուն սահմանից հեռու պահելու համար: «Լավ տղերքը» հիմա դիրքերում են: Չգիտեմ ՁԵՐ հերոսներն ովքեր են, բայց ԻՄ հորոսը 18-20 տարեկան այն տղան է ով հիմա, այս պահին ինձ է պաշտպանում, իմ տուն է պաշտպանում, իմ հայրենիքն է պաշտպանում, իմ հերոսը Նորայր Քամալյանն է, Գրիգոր Գրիգորյանն է Վարուժան Մարգարյանն է, Բենիկ Օհանջանյանն է, Սարգիս Ստեփանյանն է, ……., բոլոր այն կամավորները, ովքեր զինվորի կողքին են հիմա: Իմ հերոսներն են Արաբոն, Դուշման Վարդանը, Մոնթե Մելքոնյանը, ……. |
+15 °C |
+13 °C
+21 °C
|
Tomorrow: +17 °C |