Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ հերոսը

Marianna
Հեղինակ`
Marianna
02:46, կիրակի, 10 օգոստոսի, 2014 թ.
    

Հասարակություն………….. Ազգ……………. Լրատվամիջոցներ …………..
     Չկարողացա էլ լռել: Զարմանում եմ նման իրավիճակում էլ հայտվում են «մարդիկ» , ովքեր փորցում են օգուտ քաղել, like-եր են հավաքում ու PR անում: Համացացերում coment-ներ գրում, ռազմատենչ հայտարարություններ անում, իսկ անհրաժեշտոթյան դեպքում համոզված եմ շատերը ջայլամ են դառնում: Յուրաքանչյուրը իր պարտքն է համարում արտայայտվելու, մեջբերում ու տեղադրում են թշնամու կայքերից հոդվածներ: Ինչի մասին եք մտացում? Թշնամու ջրաղացին եք ջուր լցնում?

Հիմա էլ ենք փնովում կառավարությանը? Իհարկե, ՄԵՆՔ՝ հայերս սովոր ենք քննադատել, բայց հիմա? Երբ պետության սահմանում հանգիստ չէ: Կարծում եք հիմա ժամանակն է կառավարության սխալները բարցրաձայնել, քայլերում սխալներ փնտրել? Սա է մեր հասարակությունը. մեկ ժամում 1000-ից ավել դիտում ինչ-որ օլիգարխի «լավ տղու» հերթական ավտովթարի կամ արագաչափի տեսախցիկում մեքենայով հայտնվելու մասին հոդվածի համար, որ առիթը բաց չի թողնի իր շրջապատում գլուխ գովալ կատարած խախտումների համար: Երբ սահմանը պահող 18-20 տարեկան ՏՂԵՐՔԸ նույնիսկ անզեն թշնամու դեմ են կռվում, ու հենց այդ ՏՂԵՐՔԻՑ հիմա թշնամին վաղեցած հետ է փախնում: Հիմա ՁԵԶԱՆԻՑ շատերը կասեք (կմտածեք) «բա դե օլիգարխի տղայա, բա ինչ? Իրանց նմաները պիտի քաղաքում ավտո քշեն, խախտում անեն, պարծենան, իսկ խեղճ ընտանիքի զավակները բանակում ծառայեն»: Ու ով մտածեց, չեմ էլ կասկացում, որ օլիգարխի փոխարեն, ինքն էլ ամեն ինչ կաներ, իր որդուն սահմանից հեռու պահելու համար:

«Լավ տղերքը» հիմա դիրքերում են: Չգիտեմ ՁԵՐ հերոսներն ովքեր են, բայց ԻՄ հորոսը 18-20 տարեկան այն տղան է ով հիմա, այս պահին ինձ է պաշտպանում, իմ տուն է պաշտպանում, իմ հայրենիքն է պաշտպանում, իմ հերոսը Նորայր Քամալյանն է, Գրիգոր Գրիգորյանն է Վարուժան Մարգարյանն է, Բենիկ Օհանջանյանն է, Սարգիս Ստեփանյանն է, ……., բոլոր այն կամավորները, ովքեր զինվորի կողքին են հիմա: Իմ հերոսներն են Արաբոն, Դուշման Վարդանը, Մոնթե Մելքոնյանը, …….
     Իսկ ովքեր են ՁԵՐ հերոսները?
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3479 | 0 | 0
Facebook