Loading...

Articles

Երբ մեկը դարնում է շատ...

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
22:36, Wednesday, 26 December, 2012
Երբ մեկը դարնում է շատ...
    
..Երբ երազանքներդ ուրիշի մոտ են կատարվում:
...Երբ երեկվա օրը այսօրվանից ոչնչով չի տարբերվում:
...Երբ անկեղծ հավատում ես:
...Երբ մահանում է ամենինչ, նույնիսկ հավատդ:
...Երբ կարոտում ես անցյալդ:
...Երբ սպասում ես:
...Երբ գիտակցում ես, որ առանց քեզ երջանիկ են:
...Երբ վախենում ես քայլ անելիս:
...Երբ ափսոսում ես:
...Երբ միայն բջջայինը վայր դնելիս ես հասկանում, թե ինչքան ես սպասել ու կարոտել:
...Երբ չես կարողանում մոռանալ:
...Երբ չես աղոթում:
...Երբ ժպտալու պատճառներ չես ունենում:
...Երբ նույնիսկ անունը մոռանալու համար տարիներ են անցնում:
...Երբ ծանոթ օծանելիքի բույը ուրիշն է կրում:
...Երբ ուրիշով ես մխիթարվում:
...Երբ մեռնելու չափ ուզում ես ժամանակը հետ տալ:
...Երբ սպասում ես ու չի լինում, չեն գալիս:
...Երբ չեն հիշում:
...Երբ ներում ես աններելին:
...Երբ մտածելով գիշերներ ես լուսացնում:
...Երբ գրում ես ու ջնջում. մեկ է չեն հասկանա:
...Երբ լռում ես:
...Երբ ուշանում ես:
...Երբ միևնույն է դառնում ամենինչ:
...Երբ աչքերիցդ արցունքներդ ավելի շուտ են դուրս գալիս, քան կոկորդիցդ բառերը:
...Երբ մոռանում ես:
...Երբ անկախ ամենինչից դեռ սպասում ես:
...Երբ չեն կարոտում:
...Երբ չի կարոտում:
Վայր ես դնում զենքերդ ու հանձնվում անցյալիդ: Մոռանում ներկադ ու ապագայիդ երազները: Սկսում լինել քո ու միայն քո ընկերը: Կանգնեցնում ես ժամանակը քո կյանքի` քարանում ու նայում նրանց, նրանց շարժուն կյանքը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4562 | 4 | 0
Facebook