Loading...

Articles

ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄՈՒՄ:

AAA A
Author:
AAA A
12:39, Friday, 27 June, 2014
     Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար: "Отель" կոչվող ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է: Գայանեն հայտնեց, որ նկարահանող թիմում հայեր են ընդգրկված, դերասանական կազմում` ռուսներ: «Գլխավոր դերակատարները ռուսներ են, հայ դերասանուհիներից միայն ես եմ ներկայանալու գլխավոր դերով: Ֆիլմում կան հայեր, սակայն ոչ գլխավոր դերով», - նշեց նա: Դերասանուհու փոխանցմամբ` իր կերպարը շատ հետաքրքիր է, սակայն չի ցանկանում շատ մանրամասներ հայտնել հերոսուհու բնավորության մասին, որպեսզի դիտելիս հետաքրքիր լինի: Ամեն դեպքում Գայանեն ասաց, որ մարդիկ կտեսնեն շատ զուսպ, հավաքված անձնավորության, ով կենտրոնացած է իր գործի վրա: Հաղորդավարուհու խոսքով` առաջին անգամ է ներկայանալու այսպիսի կերպարով և շատ է սիրել այն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3813 | 0 | 0
Facebook