Loading...

Articles

, , ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ, ,

AAA A
Author:
AAA A
17:47, Tuesday, 24 June, 2014

Դժվար է այն մարդկանց կյանքի ուղին, որոնց ի ծնե հաջողություն տրված չի եղել: Սակայն ավելի դժվար է նրանց համար, որոնց կյանքը անցել էր ծափ ու ծաղկի մեջ, բայց որոշ ժամանակ հետո բազմաթիվ «կտտանքների» ենթարկվելուց, անթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո դեռևս շարունակում են ապրել:

Ապր՞ել: Այո, ապրել այն թյուր կարծիքով, որ օրերից մի օր գուցե կյանքի պայծառ աստղը նրանց էլ կժպտա, մի նոր օր կբացվի առանց մառախուղի, արև կճառագի և այլևս «ամպրոպ» չի լինի:

Տանջանքն ու ցավը, արցունքն ու վիշտը ընդմիշտ հրաժեշտ կտան նրանց, ովքեր ապրել են այդ հորձանուտներում, ովքեր ճաշակել են դրանց դառը համային հատկանիշները:

Ա՛յս է կյանքը. Մարդի՛կ, ովքեր դեռ ծնված ժամանակվանից ապրել են անհոգ, և մարդի՛կ, ովքեր չեն իմացել ինչ է անհոգ կյանքը: Բայց ավելի լավ է չիմանալ, քան իմանալ և հետո սայթաքել: Սայթաքել ու այլևս ոտքի չկանգնել: Ընդամենը մի սխալ և ամբողջ կյանքդ աչքիդ առջև կկործանվի, էլ արև չի լինի, էլ չես ժպտա: Մ՞իթե մենք բոլորս ծնված ենք պայքարելու կյանքի խոչընդոտների դեմ, մ՞իթե բոլորն են անցնում դժվարին ուղի և մ՞իթե բոլորի սիրտն է կոտրվում:

Այո՛, կարծես բոլորն են ունենում դժվարին ուղի, սակայն դժվարին ասվածը բոլորի համար նույնը չէ: Կան մարդիկ, որոնց ոտքը դիպչում է քարին, մտածում են դժվար փորձության են ենթարկվում: Իսկ ՞ինչ մտածեն ու ասեն այն մարդիկ, ովքեր բոլորի նման սովորականի պես չեն կարող ամեն օր հաց ուտել, ովքեր իրենց գլխին տանիք չունեն, ովքեր տառապում են ցավից: Եվ ո՞վ է հիմա դժվար ուղի անցնում.Ն՞ա, ում ոտքը քարին դիպավ, թ՞ե նա, ում համար դժվար է անգամ լիաթոք ծիծաղել և պարզապես ասել.- «այո՛, ես ուրախ եմ»:

Կան մարդիկ, ովքեր իրենց համար նպատակ են առաջադրում և մտածում, որ միայն ձգտում ունենալով և նպատակադրվելով կարող են ինչ-որ բանի հասնել: Բայց որոշների հանդեպ կյանքն ավելի շռայլ է գտնվում: Նրանք ապրում են առանց պայքարի, առանց ձգտման և առանց նպատակի: Բայց կյանքը պայքար է, ով կպայքարի, նա կհաղթի: Միևնույն ժամանակ կհաղթի նաև արդարի ու բարու պայքարը, իսկ չարը երբեք առաջ չի շարժվի և հաղթանակ չի արձանագրի: Այդ իսկ պատճառով եղեք բարի, ազնիվ ու արդար, քանզի տարիներ հետո անգամ դուք եք հաղթողը լինելու: Երբեք մի վարանեք պայքարել: Երբեք մի մտածեք, որ իմ կանգառն այս է, այլ շարժվեք, եթե հնարավորություն ունեք հասնելու այլ կանգառի: Միշտ հիշեք, որ ուժեղ մարդը նա է, ով կարողանում է պարել անգամ տեղատարափ անձրևի տակ: Եթե նույնիսկ կյանքն այնպիսի անակնկալ է մատուցել քեզ, որի դեմ դու անզոր ես, ապա ինքդ քեզ ասա.- «ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ ՈՒ ԿԳՆԱ: ԿԳԱ ՄԻ ՕՐ, ՈՐ ՍՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԿԼԻՆԻ» ու շարունակիր պայքարել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4690 | 0 | 0
Facebook