Loading...

Articles

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

AAA A
Author:
AAA A
13:31, Thursday, 26 June, 2014

Սիլվա Հակոբյանի կարծիքով՝ ամուր ընտանիք ստեղծելու համար մի քանի կարևորագույն պայման է պետք:

«Ամենաառաջինը փոխադարձ հարգանքն է, սերը: Առանց սիրո ամուսնանալն աբսուրդ է: Մեկ է, կգա մի պահ, երբ կգիտակցես, որ սեր չկա ու դա կհանգեցնի բաժանման: Սերը պարտադիր պայման եմ համարում: Երկրորդ՝ կինը պետք է ունակ լինի զիջելու: Տղամարդն էլ պետք է ապահովված լինի որոշ չափով, որպեսզի կինն էլ, երեխաներն էլ լավ զգան: Ամենից շատ գնահատում եմ այն տղաներին, ովքեր հայրիկներից կախում չունեն, ինքնուրույն են և ունեն իրենց աշխատանքը», -ասում է երգչուհին: Ինչպես է Սիլվան վերաբերվում ամուսնական պայմանագրին: «Եթե տղամարդը պատասխանատվություն չունի, և հնարավոր է՝ ապահարզանից հետո կինը մնա առանց միջոցների, այդ դեպքում, այո, ամուսնական պայմանագիր կնքելը արդարացված է: Վատն այն է, երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ու ամուսինը պետք է պատասխանատվություն կրի, բայց խուսափում է: Կապ չունի՝ ամուսնական պայմանագիր կնքել են, թե ոչ, ամեն դեպքում պետք է հոգ տանել երեխաների մասին», -ասում է երգչուհին: Այն հարցին, թե արդյ՞ոք Սիլվան կկնքի ամուսնական պայմանագիր առաջարկի դեպքում, երգչուհին պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ինձ համար ավելի կարևոր բաներ կլինեն: Եթե օրենքով պարտադիր լիներ գուցե` այո, իսկ եթե ըստ ցանկության` չգիտեմ…»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5312 | 0 | 0
Facebook