Loading...

Articles

ՍԵՊՈՒՀ ԱՊԻԿՅԱՆՆ ԻՐ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԱՍԻՆ:

AAA A
Author:
AAA A
18:18, Thursday, 26 June, 2014

Մայիսի 23-ին վթարի ենթարկված դերասան Սեպուհ Ապիկյանը իր առողջական վիճակի մասին գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում` պարզաբանելով իր հետ կատարվածը։

«Հարգելի բարեկամներ, ես բացարձակ չէի ուզում նորից անդրադառնալ այս տհաճ թեմային եւ վերհիշել այն, սակայն դա անում եմ ստիպված՝ ցանկանալով չթողնել անպատասխան շատ շատերի հարցերը, նամակները եւ մտահոգությունները։ Բազմաթիվ նամակներ են եկել ինձ տարբեր մարդկանցից, որոնք ցանկացել են տեղեկանալ իմ առողջական վիճակի մասին, այն մասին, թե ինչ է եղել ինձ հետ, շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել ինձ հետ կատարված երկրորդ փորձանքի մասին», - գրել է դերասանը՝ մանրամասնելով իր հետ կատարվածը։

«Մայիսի 23-ին ես վթարի եմ ենթարկվել, ստացել եմ բավականին շատ մարմնական վնասվածքներ՝ ուսի հոդախախտ, կողոսկրերի կոտրվածք, տարբեր տրավմաներ, ատամնաշարի կոտրվածք, զրկվել եմ ատամնաշարից, ունեցել եմ դեմքիս վրա պատռվածքներ, որոնք կարվել են։ Ինչեւէ, տեղափոխվել եմ հիվանդանոց եւ մեկ շաբաթ հետո դուրս գրվել եւ տեղափոխվել տուն, սակայն մեկ շաբաթ անց տանը ինձ կտրուկ վատ եմ զգացել, ուշագնաց եմ եղել եւ նորից տեղափոխվել հիվանդանոց։ Պարզվել է, որ կողոսկրս, որը դեռ լավ կպած չի եղել, ինչ-ինչ պատճառներով շարժվել է եւ ծակել-մտել թոքիս մեջ՝ առաջացնելով ներքին արյունահոսություն։ Դա եղել է հունիսի 10-ին։ Հունիսի 11-ին ինձ նորից վիրահատել են՝ կտրելով եւ հեռացնելով այն սուր ոսկորը եւ թոքի վնասված մասը։ Երկու օր պահել են վերակենդանացման բաժանմունքում, այնուհետ տեղափոխել պալատ, որտեղ ես պառկեցի եւս 14 օր։ Այժմ Աստծո օրհնությամբ եւ օգնությամբ դուրս եմ գրվել եւ տանն եմ արդեն 5-րդ օրը։ Վիճակս համեմատաբար բարելավվել է», -նշել է դերասանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն բարոյապես եւ նյութապես օգնած մարդկանց։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5190 | 0 | 0
Facebook