Loading...

Articles

ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ: «ԵՎԱ ՌԻՎԱՍ»

AAA A
Author:
AAA A
14:00, Tuesday, 24 June, 2014
     Վալերիան՝ ԵՎա Ռիվասը ծնվել է 1987 թվականի հուլիսի 13-ին՝ Դոնի Ռոստովում: Հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Րեշետնիկովը ծնվել է Վլադիվաստոկում: Մայրը՝ Փիրուզա Կարապետովնա Րեշետնիկովան (Ծատուրյան) ծնվել է Երևանում: Բեմական անունը ԵՎան վերցրել է տատից (հայրական), որն ունի հունական ծագում: ԵՎան իր երաժշտական կարիերան սկսել է մասնակցելով վագ դպրոցի հայկական երգչախմբում: 9-ից մինչև 17 տարեկան նա եղել է մենակատար՝ փոփ խմբում: «Արևիկ» համույթում ԵՎան, որպես մենակատար բազմիցս հաղթող է դարձել ամենամյա քաղաքային և տարածաշրջանային ելույթներում: 1997 թվականին համույթը արժանացել է «Ժողովրդական» անսամբլի կոչման: Այդ ժամանակ որպես անսամբլի մենակատար ԵՎան արժանացավ Գրան Պրի մրցանակի: Այս և այլ կատարումների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների: 2008 թվականին ԵՎան սկսել է աշխատել մոսկովյան արտադրության «Հայաստան» կենտրոնում: Այստեղ Եվան զգում է հայկական երաժշտության հանդեպ ունեցած սերն ու համակրանքը: Ընտրության ռեպերտուրայում Եվան ապավինում է իր պրոդյուսեր Վալերի Սարյանի օգնությանը: Քանի որ Վալերին չէր սխալվել երգի ընտրության հարցում, այդ իսկ պատճառով «Տաշիր 2009» -ում Եվան ներկայացավ «Թամամ աշխարհ» երգով և արժանացավ ազգային մրցանակի: Դրանից հետո Եվան հրապարակեց մի ալբոմ, որտեղ ընդգրկված էին Սայաթ-Նովայի երգերը: 2009 թվականին Թամամ Աշխարհ երգը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակով: 2010 թվականին Եվան արդեն Հայաստանում էր և դիմել էր մասնակցելու Եվրատեսիլ 2010-ին Օսլոյում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ: Եվան հասավ իր նպատակին.նա ներկայացնելու էր Հյաստանը Օսլոյում՝ «Apriqot Stone» (ծիրանի կորիզ) երգով, որը գրել էր կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, երգի որոշ հատվածների հեղինակն էր երգահան Կարեն Կավալերյանը: Եվրատեսիլ 2010-ին Եվան գրավեց 7-րդ տեղը: Հիշեցնենք նաև, որ Եվայի հետ Եվրատեսիլի բեմում էր նաև Ջիվան Գասպարյանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4878 | 0 | 0
Facebook