Loading...

Articles

ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ: «ՍԻՐՈՒՇՈ»

AAA A
Author:
AAA A
13:57, Monday, 23 June, 2014

ՍԻՐՈՒՇՈ-հայտնի հայ երգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ բազմաթիվ երգերի: Այս տաղանդավոր երգչուհին ծնվել է 1987 թվականին Երևան քաղաքում՝ գեղարվեստական ընտանիքում: Նրա հայրը Հրաչյա Հարությունյանն է՝ հայկական դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասան և ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ: Մայրը Սյուզան Մարգարյան՝ հայտնի և տաղանդավոր երգչուհի, ժողովրդական արտիստ: Սիրուշոն սկսել է երգել 7 տարեկանից՝ հանդես գալով Հայաստանի և Կանադայի բեմերում: Նրա առաջին երգը եղել է «ԼՈՒՍԱԲԱՑ» -ը, որի շնորհիվ էլ նա ստացել է հայկական ազգային երաժշտության մրցանակ: Սիրուշոն իր գեղեցիկ ձայնով, իր գեղեցիկ երգեցողությամբ կարողացավ այդ տարիքում հավաքել երկրպագուների մեծ բանակ: 2000 թվականին Սիրուշոն հրապարակել է իր առաջին ալբոմը՝ ՛՛ ՍԻՐՈՒՇՈ՛՛ անվամբ, այնուհետև դրան հաջորդեց 2005 թվականին թողարկված ՛՛ՇԵՐԱՄ՛՛-ը: Նա սիրում էր ամեն անգամ նորովի ներկայանալ և ամեն մի նոր երգի մեջ նա հոգի էր ներդնում, երաժշտության մեջ լսելի էր լինում հայկական դուդուկի, զուռնայի, դհոլի մասնակցությունը: 2005 թվականին Սիրուշոն ավելի քան 30 երկրներում ներկայացրել է հայկական էստրադային և ժողովրդական երգեր: 2007 թվականին երգչուհին թողարկել է իր 3-րդ ալբոմը՝ «ՀԻՄԱ» անվամբ, որտեղ իր յուրահատուկ տեղն էր գտել «ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱԺԱՆԻ» երգը: Այս երգը նվիրված էր Վարդուհի Վարդանյանին: 2008 թվականին Սիրուշոն Հայաստանը ներկայացրեց Եվրատեսիլ երգի մրցույթում՝ կատարելով ՔԵԼԵ-ՔԵԼԵ երգը: Այս մրցույթում նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 199 միավոր: ՔԵԼԵ-ՔԵԼԵ-ն սիրվեց ամբողջ Եվրոպայում: 2009 թվականին ձայնագրել է հունարեն մի երգ՝ «EROTAS» -ը: Այս երգը Հյաստանում միշտ եղել է առաջին հորիզոնականներում: Նույն թվականին Սիրուշոն, Boaz Mauda-ն և Jelena Tomasevic-ը ունեցան համատեղ երգ՝ «TIME TO PRAY»: Այս ընթացքում Սիրուշոն բազմիցս արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակներին: 2009-ին երգչուհի Սիրուշոն ամուսնացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի հետ: Ամուսնությունը, սակայն, երգչուհուն չխանգարեց բուռն գործունեություն ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Սա այն դեպքն է, երբ իսկապես կարող ենք ասել, որ ամուսնությունն օգնեց Սիրուշոյին էլ ավելի մեծ քայլերով շարժվել դեպի միջազգային շուկա: 2012-ին Սիրուշոն հանդիսատեսին ներկայացրեց իր իսկ գրած երգը՝ «Պռեգոմեշ» -ը: Այս երգը ևս մեծ հաջողություններ ունեցավ ու միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից, որն էլ առիթ հանդիսացավ այս երգի՝ երկար ժամանակ առաջին հորզոնականում հայտնվելուն: 2013-2014 -ն ընկած ժամանակաշրջանում Սիրուոն և Sakis Rouvas- ը ներկայացրեցին համատեղ զուգերգ՝ «SEE»: Այս երգը էլ ավելի սիրվեց: 2014 թվականին Սիրուշոն ներկայացրեց ևս մեկ երգ՝ «ԱՆՏԱՐԲԵՐ ԱՇԽԱՐՀ»: Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ երգչուհին սպասում է իր առաջնեկին: Շնորհավորում ենք երգչուհուն և նրա ամուսնուն;նրանց մաղթում անսահման սեր;երջանկություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7118 | 0 | 0
Facebook