Loading...

Articles

ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ՏՂԱՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԱՍԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ:

AAA A
Author:
AAA A
20:31, Sunday, 22 June, 2014
     Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված են, որ գիտեն կնոջը գրավելու բոլոր հնարքները: Սակայն քչերին են հայտնի այն արտահայտություններն ու մտքերը, որոնք երբեք չպետք է ասվեն կնոջ հետ զրույցի ընթացքում: 1. Երբեք վատ չարտահայտվես աղջկա՝ տղա ընկերների մասին: Նման վարքագիծը, առավել ևս, երբ դուք անգամ չեք էլ ճանաչում տվյալ մարդուն, աղջկա մոտ առաջացնում է այն տպավորությունը, որ դուք վախենում եք մրցակցությունից կամ պատրաստ չեք պայքարել ձեր հարաբերությունների համար: 2. «Կզանգեմ շաբաթ օրը» . Երբեք չասեք նման բան, սա կստիպի մտածել, որ դուք կանխատեսելի եք: Հարաբերությունների մեջ անկանխատեսելիությունը կարևոր է դրանց ընթացքի ու զարգացման համար: 3. «Քանի՞ ընկեր ես ունեցել» . Մի՞թե իրականում դուք ցանկանում եք իմանալ դա: Եթե այս հարցը հնչեցրեցիք մի քանի հանդիպումից հետո, դուք նրան կթվաք անինքնավստահ մարդ ու թերահավատ՝ ինքներդ ձեր նկատմամբ: 4. «Զանգահարել եմ, ինչո՞ւ հետ չես զանգել» . Այս արտահայտությունը վկայում է, որ դուք խանդում եք: Սա նույնպես կարող է դիտարկվել որպես անինքնավստահության նշան: 5. «Ես քեզ դո՞ւր եմ գալիս» . Երբեք չասեք այս բառերը: Սա կհաստատի այն, որ դուք ունես հսկայական բարդույթներ: Եթե աղջիկը չհավաներ, նա երբևէ չէր հանդիպի ձեզ հետ: 6. «Ի՞նչ անենք այսօր» . Նկատի ունեցեք, որ կանայք նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր կարողանում են ինքնուրույն ծրագրեր մշակել ու իրականացնել դրանք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3973 | 0 | 0
Facebook