Loading...

Articles

Հայաստանը կմասնակցի Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին Թեհրանում:

AAA A
Author:
AAA A
19:57, Friday, 20 June, 2014

Իրանը ծրագրում է Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 31-րդ փառատոնն անցկացնել մայրաքաղաք Թեհրանում: Այն նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի հոկտեմբերի 14-20-ը: Այդ մասին գրում է իրանական «Press TV» կայքը:

Փառատոնի մասնակցության համար 74 երկրից 1186 ֆիլմ է ներկայացվել: Մասնակիցները կլինեն Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բելգիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ավստրիայից, Դանիայից, Թայվանից, Բահրեյնից, Թուրքիայից, Հայաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Եգիպտոսից: Ֆրանսիան ներկայացրել է 245 ֆիլմ: Երիտասարդ կինոյի իրանական ընկերության կողմից կազմակերպվող փառատոնն անցկացվում է, որպեսզի երիտասարդ կինեմատոգրաֆիստները հնարավորություն ունենան փորձ փոխանակել:

Ընկերությունը տարեկան մոտ 1800 կարճամետրաժ ֆիլմ է արտադրում, որոնցից շատերը ցուցադրվել են մի քանի միջազգային փառատոններում:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2586 | 0 | 0
Facebook