Loading...

Articles

Հովիկ Աբրահամյան. Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակներին անցնելը համարձակ որոշում է:

AAA A
Author:
AAA A
19:54, Friday, 20 June, 2014

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակներին անցնելը համարձակ որոշում է, հունիսի 20-ին խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հիշեցրել է, որ 2014 թ. հուլիսի 1-ից Հայաստանում զգալի կբարձրացվեն պետաշխատողների աշխատավարձերը՝ մինչեւ 40%: Այս նպատակով կառավարությունը հատկացրել է 38 միլիարդ դրամ (92 միլիոն դոլար): «Ինչպես գիտեք, նրանց համար պարտադիր կուտակային համակարգը կսկսի գործել հուլիսի 1-ից, իսկ մասնավոր հատվածի աշխատողների համար՝ 2017 թ. հուլիսի 1-ից», - հայտարարել է Աբրահամյանը:

Սա համարձակ քայլ է, քանի որ բարեփոխումն այսպես թե այնպես արդեն առաջին փուլում կվերաբերի տասնյակ հազարավոր մարդկանց, հավելել է վարչապետը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3237 | 0 | 0
Facebook