Loading...

Articles

1-ԻՆ ՏԻԿՆՈՋ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԱՆԻ ՔՈՉԱՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ:

AAA A
Author:
AAA A
19:40, Friday, 20 June, 2014

Աաաաաաա, ուրախալի լուր, 1-ին Տիկնոջ գրասենյակից արձագանք կա հուսանք մի բան կստացվի, աղոթենք Նարինեի համար և հուսանք, որ հուսադրող լուրը կդառնա ուրախ լուր:

Ապավինում եմ Տիկին Ռիտայի բարի սրտին ու զգացմունքայնությանը:

Հարգելի Տիկին Ռիտա, առիթ եմ ունեցել անձամբ Ձեզ հետ շփվել և անմիջապես զգացել եմ, թե որքան զգացմունքային, անմիջական, անկեղծ և մեծ սրտի տեր կին եք:

Վստահ եմ՝ շատերին կզարմացնի իմ նամակը՝ ուղղված Ձեզ՝ հաշվի առնելով նաև իմ քաղաքական հայացքներն ու ձեր ներկայիս կարգավիճակը, բայց, անկեղծ խոստովանեմ, եթե դուք չլինեիք 1-ին տիկինը, դժվար էլ թե հենց այս հարցով Ձեզ դիմեի:

Երբ ծանոթացա այս տխուր պատմությանը ակամա արտասվեցի, և ակամա հիշեցի նաև այն երեկոն, երբ հաշմանդամություն ունեցող մարդկանց նվիրված միջոցառմանը իմ ելույթի ժամանակ ինձ հավասար արտասվում էիք, և ես, նկատելով Ձեր արցունքները, հասկացա, որ անտարբեր չեք այլոց ցավին ու խնդիրներին և ուրեմն՝ անմիջապես միտք հղացավ այս դժվարին հարցի լուծմանը նպաստելու համար դիմել Ձեզ, և Ձեր դիրքից բխող հնարավորությունների և ազդեցության միջոցով օգնել մեր հայուհուն, ում դաժանճակատագիր է բաժին հասել:

Մեջբերում եմ Նարինեի նամակը.

Հարյուր տարի անց` պսակադրություն հայկական եկեղեցում. Հարյուր տարի անց` ապրիլքսանչորսյան փախուստ Արևմտյան Հայաստանից

... Մասնագիտությամբ հոգեբան և թուրքագետ եմ, երկու ոլորտում էլ աշխատել եմ միքանի տարի: 2012 թվականին, երբ ավարտում էի ԵՊՀ մագիստրատուրան, միաժամանակաշխատում էի որպես լեզվի ուսուցիչ և թարգմանիչ: Նույն այդ ժամանակ ծանոթացա միսփյուռքահայ երիտասարդի հետ, որը բնակվում էր հին հայկական Տիգրանակերտքաղաքում և "երազում էր" հայ աղջկա հետ ամուսնանալով պահպանել իր հայկականինքնությունը և ապահովել իր սերունդների հայեցի դաստիարակությունը օտար ութշնամական թուրքական միջավայրում: Երկուսիս քեռիներն էլ հոգևորականներ էին և ինչպես հետո պարզվեց` թաքուն փայփայել էին մեզ ծանոթացնելու և միավորելու հույսը: Բայց, այդ մտադրությունից բոլորովին անտեղյակ լինելով, ես իսկապես սիրահարվեցի այդ երիտասարդին այնքան անզգուշորեն, որ թողեցի ինձ համար գրեթեկյանքի նպատակ դարձած աշխատանքներս, հրաժարվեցի ուսումս շարունակելուհավանական հեռանկարից, դեմ գնացի Թուրքիայի հանդեպ մեր` հայերիս ունեցածգենետիկ վախին և իմ սեփական նախապաշարմունքներին և տեղափոխվեցի բնակվելուՏիգրանակերտ` ներկայիս Դիարբեքիր քաղաքը:

Մեր ամուսնությունը անմիջապես գրանցվեց պետական մակարդակով: Բացի այդ, մենքպսակադրվեցինք ինչպես վայել է հայ քրիստոնեային` տեղի հայկական եկեղեցում` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում` նրա վերաբացման օրը: Եկեղեցին վերաբացվումէր շուրջ մեկ դար անգործության մատնվելուց հետո, և մեկ դար անց, պատմական այդօրը, պատմական այդ վայրում, տեղի էր ունենում առաջին հայկական պսակադրությունը: Դեռ կարճ ժամանակ առաջ ես չէի էլ կարող ենթադրել, թե պատկանում եմ այն երջանիկկանանց թվին, որոնք ամուսնանում են մեկի հետ, ում սիրում են սեփական կյանքիցավելի և հանուն որի պատրաստ են հրաժարվել կյանքում ամեն -ամեն ինչից, և դեռգումարած դրան` ամուսնանում են շքեղ հարսանեկան արարողությամբ` դառնալով պատմական իրադարձությունների մի մաս:

Ցավոք, իմ աննկարագրելի երջանկությունը գրեթե հենց սրանով էլ սահմանափակվում էր, և ամուսնուս աննկարագրելի հայասիրությունն ու հայրենասիրությունը` նույնպես: Մամուլում դեռ չէին դադարել մեր հարսանիքի լուսանկարներով ուտեսագրություններով հոդվածներ հրապարակել, երբ սկսվեց իմ ընտանեկան դժոխքը: Մշակութային տարբերությունների և տեղի սովորույթներին անտեղյակության վրահիմնված պարբերական հեգնանք, ծաղր, հանդիմանաքներ, վիրավորանքներ, անձըստորացնող վերաբերմունք, հայհոյանք ու անգամ ֆիզիկական բռնություն: Նույն այն "ցանկալի" հայկականի ու հայկականության ծաղր ու փնովում: Ամուսինս, որմասնագիտությամբ բժիշկ էր և անձնվիրաբար օգնություն էր ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը` անկախ օրվա ժամից և անգամ հիվանդիվճարունակությունից, ծաղրում ու ծիծաղում, հեգնում ու հանդիմանում, վիրավորում կամ պարզապես կատարյալ անտարբերություն էր ցուցաբերում իմ նկատմամբ, երբ բավական ծանր ընթացող հղիությանս ընթացքում վախվորած ու ամաչելով նրան հայտնում էի այս կամ այն առողջական գանգատս: Նա մշտապես դժգոհ էր իմ ամենարածից ու ասածից, իմ ամեն չարածից ու չասածից, իմ` որևէ բան անելու կամ ասելու ձևից, իմ տեսքից, իմ տրամադրությունից և անգամ իմ դեմքիարտահայտությունից: Յուրաքանչյուր պատրվակով սարսափելի վեճեր էր սարքում և անգամ իմ լռությունն ու նրա յուրաքանչյուր հրահանգի անմիջապես իրագործումը բարկության պահին չէր կարող խանգարել ամուսնուս ամեն ինչ հասցնելու ստորացուցիչ վիրավորանքների, հայհոյանքների, քաշքշոց ու սպառնալիքի, որը գուցեհազար անգամ ոսկորներս փշրելուց ավելի սարսափելի էր:

Երկու տարվա ընթացքում ամուսինս իր այս վերաբերմունքով կարողացավ ոչ միայն սպանել իր նկատմամբ ունեցածս երբեմնի հիացմունքն ու բոլոր նվիրական զգացմունքներս, այլև ստիպեց վայրկյան առաջ այս դժոխքից ազատվելու ելքեր փնտրել: Ես սկսեցի խնդրել ամուսնուս, որ ինձ ու որդուս Հայաստան ուղարկի` հանգստանալու: Հետո սկսեցի համառորեն ու թախանձագին համոզել, ապա պահանջել: Բայց ամուսինս կտրականապես հրաժարվում էր ինձ ու որդուս երկրից դուրս թողնել: Այդ ժամանակ ես սկսեցի բացահայտ խոսել ամուսնալուծության մասին, բայց ամուսնուս միակ պատասխանն իմ բոլոր խոսքերին այն էր, որ նա սիրում է իր կնոջը և եկեցեղում խոստացել է մինչև մահ միասին լինել, հետևաբար ոչ մի դեպքում ինձանից չի հրաժարվի և երբեք չի ամուսնալուծվի:

Ես դիմեցի անգամ թուրքական կանանց աջակցության կենտրոններից մեկին` մեկ ամիս որդուս հետ անցկացնելով Քարդելեն կանանց ապաստանում (Դա այն բանից հետո էր, երբ ամուսինս հերթական զայրույթի պոռթկման ժամանակ բնավ ոչ կատակով սպառնացել էր սպանել ինձ, իրեն ու մեր չորս ամսական տղային): Այդ ընթացքում կենտրոնի աշխատակիցները և իրավաբանները ամեն ջանք գործադրեցին իմ անունից ամուսնալուծության հայտ ներկայացնելու կամ պարզապես ինձ ու որդուս Հայաստան ուղարկելու համար: Բայց ոչինչ չստացվեց, որովհետև իմ հայալեզու անձնագրի և տեղում համապատասխան թարգմանչի բացակայության պատճառով հնարավոր չէր որևէ նոտարով հաստատված գործողություն կատարել իմ անունից, իսկ ամուսինս, բնականաբար չէր տալիս իր ստորագրությունը, որը պարտադիր պայման է երեխային երկրից դուրս բերելու համար:

Ամուսինս պարբերաբար գալիս էր "երեխային տեսնելու", ամեն հանդիպման ժամանակփորձում էր փախցնել նրան և միայն ոստիկանության միջամտությամբ էինք կարողանում երեխային ետ վերցնել նրանից: Ոստիկանների և կանանց աջակցության կենտրոնի աշխատակիցների, հոգեբանի հորդորներին` ամուսնալուծվելու կամ գոնե ժամանակավորապես ինձ Հայաստան ուղարկելու մասին, ամուսինս համառորեն պատասխանում էր, որ սիրում է իր կնոջն ու չի պատրաստվում և չի կարող անգամ ժամանակավորապես բաժանվել ինձանից ու երեխայից: Միաժամանակ նա հորդորում էր ինձ` տուն վերադառնալ, խոստանում էր , որ ամեն ինչ այլ կերպ է լինելու, որ այլևս երբեք անարդար չի լինելու իմ նկատմամբ, որ առանց ինձ ապրել չի կարող... Այդ ամենի մասին երդվում էր ոստիկանապետի աշխատասենյակում, Քարդելենի հոգեբանի ներկայությամբ ...

Դեռ մեկ ամիս չէր լրացել` ինչ կանանց ապաստանում էի, երբ պարզեցի, որ երկուսուկես ամսվա հղիություն ունեմ: Ճակատագրի հեգնանքով ես դա իմացա սիրահարների միջազգային օրը, ճակատագրի հեգնանքով առաջին հղիությանս մասին նույնպես իմացել էի նույն այդ` Ս. Վալենտինի օրը:

Լույս աշխարհ բերել մի երեխայի, որի հորից պատրաստվում էի բաժանվել, շատերին անտրամաբանական կարող էր թվալ, բայց ես պարզապես չէի կարող գիտակցաբար վնասել սեփական երեխային, անկախ նրանից, թե հանուն նրա ինչ դժվարությունների միջով պիտի անցնեի հետո: Միանգամայն հնարավոր էի համարում երկու երեխաներով միայնակ մայր լինելու հեռանկարը, ի վերջո, ունեի բավական հեռանկարային մասնագիտություն և հետագայում կարող էի աշխատել ու հոգ տանել երեխաներիս մասին: Իսկ ապաստանի հոգեբանի համոզմամբ` ես պարզապես դեռ սիրում էի ամուսնուս և պահելով երեխային` թաքուն հույս ունեի երբևէ նորից վերականգնել ընտանիքս:

Եվ նա այնքան էլ չէր սխալվում, քանի որ կարճ ժամանակ անց ես իսկապես տեղի տվեցի ամուսնուս հորդորներին և նրա տուն վերադարձա: Բայց ամուսնուս խոստացած փոփոխությունները, իհարկե, բնավ էլ տեղի չունեցան: Ավելին, նա սկսեց ինձ ավելի վատ վերաբերվել, քան երբևէ: Այն փաստը, որ երկարատև բաժանումից հետո ես նորից նրա մոտ էի վերադարձել, ամուսնուս այն համոզմանն էր բերել, թե ես երբեք և ոչ մի պայմանով այլևս չեմ կարող հրաժարվել իրենից, թե որքան էլբողոքեմ, սպառնամ ամուսնալուծվել, անգամ փախչեմ նրանից, միևնույնն է, ի վերջո նորից վերադառնալու եմ: Եվ եթե նախկինում սահմանափակվում էր միայն ինձհամար զանազան ստորացումներ հորինելով և հազվադեպ էր ֆիզիկական բռնություն գործադրում, ապա հիմա ավելի ազատ էր զգում իրեն այս հարցում ու մի օր էլ պարզապես որոշեց կոկորդիցս բռնելով խեղդել ինձ` երբ ես արդեն կիսաքուն վիճակում էի: Ճակատագրի հեգնանքով դա ապրիլի քսանչորսի երեկոն էր` հերթական սարսափելի ընտանեկան վեճից հետո . սկեսրոջս դուր չէր եկել, որ թեյնիկի եռալուն ոչ թե խոհանոցում կանգնած եմ սպասում, այլ հյուրասենյակում, այն էլ` բազկաթոռին նստած

Ամուսինս խեղդում էր իր հղի կնոջը, որին "այնքան էր սիրում, որ անգամ ժամանակավորապես չէր կարողանում նրանից բաժանվել", և որին "ավելի ուժգին էր սկսել սիրել այն ժամանակ, երբ իմացել էր, որ նա իրեն երկրորդ զավակն է պարգևելու": Խեղդում էր իր դեռ չծնված որդուն, որի գոյության լուրն իմանալով` կնոջ համար նոր զարդեր էր գնել` ի նշան իր ուրախության:

Իսկ քիչ անց նա մեծ հոգատարությամբ սեփական ձեռքերով կերակրում էր իր սիրելի կնոջը, որը "տևական սթրեսների պատճառով վերջերս բոլորովին վատ էր սկսել սնվել": Նա հատուկ կնոջ համար կաթ էր տաքացրել և կաթի մեջ հաց մանրացրել, իսկ հիմա սեփական ձեռքով կերակրում էր նրան

Զարմացա՞ծ եք ։Բայց ես ոչ ծաղրում եմ, ոչ էլ որպես հատուկ գեղարվեստական հնարք օգտագործում չափազանցությունը. պարզապես ամուսինս իրականում միշտ էլ այդպիսին էր. յուրաքանչյուր զայրույթի պոռթկումից հետո նա կտրուկ ու անճանաչելիորեն փոխվում էր, դառնում բարի ու հոգատար, սկսում «հանգստացնել ինձ», արդարացնել իմ «հուզականությունն ու զգայունությունը» «հղիությամբ պայմանավորված» կամ «հետծննդյան սթրեսով»:

Ստիպված էի լուռ համաձայնվել նրա յուաքանչյուր ասածի հետ, ուտել` չնայած չէի ուզում, միասին ֆիլմ դիտել` չնայած արդեն վաղուց կեսգիշերն անց էր. եթե որևէ կերպ հակառակվեի նրան, ամեն վայրկյան նա կարող էր նորից նույն բարկության նոպայի մեջ ընկնել ու այս անգամ գուցե այլևս չկարողանայի հանգստացնել նրան: Այդ ժամանակ արդեն մտքումս միայն մի միտք կար` ողջ մնալ մինչև առավոտ, իսկ առավոտյան ոստիկանություն կգնայի, նրանց օգնությամբ Հայաստան կվերադառնայի, կդիմեի դատարան և ամուսնալուծվելով` կպահանջեի որդուս:

Ամբողջ գիշեր տղայիս օրորոցի մոտ նստած լաց էի լինում, անվերջ համբուրում էի նրան` չնայած քնած էր, խնդրում էի, որ ների ինձ, որ ստիպված եմ ժամանակավորապես մենակ թողնել նրան, խոստանում էի, որ անպայման նորից միասին կլինենք: Եթե խոսքը գնար միայն իմ կյանքի մասին, ես առանց վարանելու կնախընտրեի մեռնել տղայիս կողքին: Բայց ես չէի կարող ինձ հետ վտանգի ենթարկել նաև դեռ չծնված երեխայիս կյանքը: Այլընտրանք չունեի: Ամուսնուս հետ մեր համատեղ կյանքը մի օր անպայման ողբերգությամբ էր ավարտվելու:

Առավոտյան տանից փախչելով` ոստիկանություն գնացի, պատմեցի կատարվածն ու խնդրեցի ապահովել իմ անվտանգությունը` մինչև օդանավակայան հասնելս, որովհետև ամուսինս կարող էր գլխի ընկնել և կես ճանապարհից ինձ ետ վերադարձնել: Ինձ ասացին, որ կարող եմ բողոքել ամուսնուս դեմ և նա քրեական պատասխանատվության կենթարկվի մահափորձի համար, բայց ինձ համար կարևորը ժամ առաջ Թուրքիայից հեռանալն էր , մինչև մութն ընկնելը Հայաստան հասնելը

Զարմանալի բան. ես փախչում էի իմ հայրենակցից ու կրոնակցից, փախչում էի մի մարդուց, որին դեռ բոլորովին վերջերս վստահում ու սիրում էի կյանքիցս ավելի, փախչում էի, որպեսզի կանխարգելեմ հնարավոր ողբերգությունը` որդեսպանությունըԵվ այդ ընթացքում իմ անվտանգությունը ամենայն պատասխանատվությամբ ու հոգատարությամբ ապահովում էին մարդիկ, որոնց մասին անգամ հեռվից միշտ որպես թշնամի էի մտածել, որոնց հանդեպ երևի անգամ գենետիկական մակարդակով վախ ու անվստահություն ունեի

Ոստիկանների փոքրիկ շքախումբը ինձ Սիլվանից մինչև Դիարբեքիրի օդանավակայան ուղեկցեց, սպասեց, մինչև ես անհրաժեշտ տոմսը գտա և անցա սպասասրահ, նոր միայն հեռացավ: Իսկ հետո արդեն օդանավակայանի հերթապահ ոստիկանները, դռները բացվելուն պես, բոլոր ուղևորներից առաջ ինձ ուղեկցեցին մինչև օդանավի աստիճանները ու բարի թռիչք մաղթեցին

Չեմ կարող գովասանքի ու շնորհակալության խոսք չասել բոլոր այդ մարդկանց, չնայածԻմ ամուսինն էլ իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ծայրահեղ սիրալիր ու հոգատար էր բոլորի հետԱրդյոք ինչպիսի՞ն են բոլոր այս մարդիկ իրենց ընտանիքներում, մի՞թե նրանք էլ..

Հետո միայն մի քանի ժամ օդանավերում և օդանավակայաններում ևես արդեն Հայաստանում եմ

Օրը շաբաթ էր, ստիպված էի սպասել մինչև երկուշաբթի` ամուսնալուծության համար դատարան դիմելու համար: Իսկ երկուշաբթի պարզվեց, որ հայ- թուրքականդիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով ես չեմ կարող պարզապես սովորական ամուսնալուծության հայտ ներկայացնել հայկական դատարան, ինչպես դա կարելի է անել ցանկացած այլ երկրի քաղաքացու հետ ամուսնացած լինելու դեպքում: Իսկ եթե նման դատավարություն, այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունենա, ապա հայկական դատարանի որոշումը ոչ մի իրավական ուժ չի ունենա Թուրքիայում: Որպես թուրքագետ ես պետք է ինքս դա ենթադրած լինեի, բայց իմ վիճակում վերջին բանը, որ կարող էի մտածել, դա թուրք- հայկական դիվանագիտական հարաբերություններն էին (կամ դրանց բացակայությունը):

Երբ Թուրքիայում էի, չէի կարողանում ամուսնալուծվել և համոզված էի, որ պատճառը հայկական քաղաքացիություն ունենալն է, որ Հայաստանում դա ավելի հեշտ կլինի անել: Հայաստանում պարզվեց, որ ամուսնալուծվել ես կարող եմ միայն թուրքական դատարան դիմելով:

Նորից Թուրքիա վերադառնալ չէի կարող, քանի որ դատական կարգով ամուսնալուծությունները, երբ ամուսիններից մեկը չի ցանկանում ամուսնալուծվել, Թուրքիայում բավական երկար են տևում, գուցե մինչև երկու տարի, իսկ որտե՞ղ պետք է ապրեի ես այդ ընթացքում ։ Կարելի էր , իհարկե, նորից դիմել կանանց ապաստնին, եթե միայն չլիներ հղիության և մոտալուտ ծննդաբերության հանգամանքը

Ես նամակով դիմեցի Քարդելեն կանանց ապաստանի աշխատակիցներին` խնդրելով հնարավորության դեպքում ինձ փաստաբան տրամադրել, որը իմ ներկայացուցիչը կլիներ թուրքական դատարանում և կզբաղվեր ամուսնալուծությամբ, մանավանդ, որ նրանք բոլորից լավ տեղյակ էին գործի մանրամասներինԲայց կանանց աջակցության կենտրոնից պատասխան չեկավ

Ես դիմեցի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, նկարագրելով իրավիճակն ու խնդրելով որևէ կերպ օգնել, բայց ինձ պատասխանեցին, որ խնամակալության խնդիրը ենթակա է միայն դատական կարգով լուծման և մարդու իրավունքների պաշտպանը նման պարագայում ոչինչ չի կարող անել: Միակ լուծումը Թուրքիայում գործող փաստաբան գտնելն է, որը հանձն կառնի զբաղվել այս գործով:

Այս մեկ ամսվա ընթացքում շատ իրավաբանների ձանձրացրեցի հեռախոսով և նամակներով, մինչև, ի վերջո, գտա որոշ հայկական իրավաբանական կազմակերպություններ, որոնք համագործակցում են թուրքական իրավաբանական ընկերությունների հետ և սկզբունքորեն կարող են զբաղվել նմանատիպ ամուսնալուծության գործով: Միայն թեՆման ծառայությունները, բնականաբար, բոլորովին բարեգործական սկզբունքով չեն իրագործվում, և որ ամենավատն է, թուրք փաստաբանները պահանջում են նախապես վճարել պահանջվող գումարի հիմնական մասը, այլապես հրաժարվում են համագործակցել:

Պահանջվող գումարը իրականում այնքան էլ աստղաբաշխական թվերի չի հասնում, և անգամ ինձ նման գործազուրկ թարգմանչուհին կարող է հուսալ` համապատասխան աշխատանք գտնելու դեպքում վաստակել այդ գումարը մի քանի ամսում: Բայց հղիության վերջին եռամսյակում գտնվող կնոջ համար աշխատանք գտնելը այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք, որ անհնար է: Կարելի է , իհարկե, խնդրել ծնողներից, բարեկամներից, ազգականներից. թող բոլորը մի կողմ դնեն իրենց առաջիկա ֆինանսական ծրագրերը և հավաքեն անհրաժեշտ գումարը:

Կամ կարելի է օնլայն հանգանակություն կազմակերպել. եթե յուրաքանչյուր հետաքրքրված անձ անգամ ամենաչնչին մասնակցություն ունենա, անհրաժեշտ գումարը շատ արագ կհավաքվի:

Կարելի է նաև դիմել հայ բարեգործներին, ահա այս գրության նման երկարաշունչ ու ձանձրալի մի պատմությամբ խնդրել աջակցել` ենթարկվելով ընդհանրապես չկարդացվելու վտանգին: Խոստովանենք, որ մարդիկ շատ հաճախ խուսափում են կարդալ երկարաշունչ գրությունները, հոդվածները, նամակները. նման դեպքում նրանք կամ միանգամից անցնում են վերջաբանին, կամ ընդհանրապես մի կողմ դնում:

Իսկ վերջաբանին անցնելու դեպքում մեր պոտենցիալ բարերարները կհանդիպեն ահա այս տողերին և իրենք իրենց գուցե կասեն . հերթական Լացկանյանը գումար է խնդրում

Կարելի է ընդհանրապես սպասել, մինչև Աստված մի լույս կբացիԼռել ու հուսալ, որովհետև որքան էլ դժվար լինի մոր համար հեռու լինել մի քանի ամսական որդուց, չտեսնել նրան ամեն վայրկյան, չհոգալ նրա մասին, չլսել նրա ծիծաղը, չտեսնել, թե ինչպես է նա օր օրի ծանոթանում աշխարհին, ամեն օր մի նոր բան սովորումորքան էլ որ վտանգավոր լինի հղի կնոջ առողջության համար ամբողջ օրերով երեխայի նկարներին նայելով լացելը, գիշերները մղջավանջներից տանջվելն ու մորը կանչող երեխայի լացի ձայնից արթնանալըորքան էլ որ փոքր երեխաների նկարները, ձայները, ծիծաղը, ֆիլմերում կամ իրականում հանդիպող երեխաները խենթացնող ցավի ու անվերջ լացելու պատճառ հանդիսանանայս ամենի մասին չի կարելի բարձրաձայնել, որովհետև ոչ ոքի չեն հետաքրքրում քո անձնական հույզերը, ցավերը, տառապանքները, իսկ եթե հետաքրքրում են, ապա միայն որպես խոսելու և քննարկելու թեմա, լավագույն դեպքում` հեռվից ցավելու ու ափսոսանքի խոսքեր ասելու առիթ:

Բայց կարելի է նաև խոսել, բարձրաձայնել աղաղակել ու պահանջել արդարություն: Ումի՞ց ։ Իսկ ի՞նչ կարևոր է։ Բոլորից: Բոլոր մայրերից, բոլոր իրավաբաններից, բոլոր բարեգործներից, բոլոր հայերից, բոլոր մարդկանցից: Մարդկությունից՝ ընդհանրապես: Կարելի է ողջ տեղեկատվական դաշտը ողողել այս պատմությամբ և պահանջել գոնե մեկ սրտացավ մարդու միջամտություն, գոնե մեկ բարեգործի, մեկ մոր, մեկ իրավաբանի միջամտություն:

Ի վերջո, իմ ուզածն այնքան էլ գերբնական բան չէ, ես միայն խնդրում եմ օգնել ինձ վերադարձնել իմ իսկ լույս աշխարհ բերած որդուն , առանց որի արդեն չեմ կարողանում ապրել:

Իսկ ուղեղումս անվերջ մի միտք է պտտվում. իսկ եթե իսկապես այլևս երբեք չտեսնեմ որդուս։

Իսկ եթե ամուսնուս և սկեսրոջս հաջողվի իրագործել իրենց սպառնալիքըԵրբ դեռ որդիս չէր ծնվել, սկեսուրս ամեն առիթով ինձ և իր մյուս հարսին կրկնում էր, որ եթե մենք երբևէ որոշենք բաժանվել, նա իր ոչ մի հարսին երեխա չի տա: Եվ դա երևի ընտանեկան սովորություն էր. ամուսնուս հորեղբոր որդուն էլ չէին տվել իր մորը, երբ վերջինս ցանկացել էր բաժանվել բռնակալ ամուսնուց և տղան այդպես էլ առանց մայր էր մեծացել. սկեսուրս միշտ այդ պատմությամբ "վախեցնում էր" նաև իր հարսներին: Իսկ ամուսինս մի առիթով ասել էր, որ եթե ցանկանամ բաժանվել, ամբողջ կյանքում երեխայիս չեմ տեսնի, ինչ էլ որ անեմ, ում էլ որ դիմեմ:

Գուցե կարելի է օգնության խնդրանքով դիմել նաև հայ պետական և հոգևորառաջնորդներին ։ Բայց նրանք մնացած բոլորի պես, ամենայն հավանականությամբ, կասեն, որ տվյալ դեպքում միակ տրամաբանականը դատական կարգով հարցի լուծումն է: Իսկ լավագույն դեպքում կարող են դիմել Թուրքիայի հայկական համայնքի առաջնորդներին` աջակցության խնդրանքով: Իսկ Թուրքիայի հայկական համայնքի ներկայիս փաստացի հոգևոր առաջնորդը ոչ այլ ոք է, եթե ոչամուսնուս քեռին !!!

Դե եկ, վարդապետ, ու մի խենթացիր

Տիկին Սարգսյան, հուսամ՝ Ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք և կարդացիք այս ցավալի պատմությունն ամբողջությամբ, և անտարբեր չեք գտնվի. չէ՞ որ Դուք նույնպես մայր եք, և լավ կհասկանաք, թե ինչ ասել է զավակ ունենալ ու նրանից ոչ կամովին հեռու լինել:

Ակնկալում եմ Ձեր օգնությունը և հուսամ, որ շատ շուտով մորն ու որդուն կտեսնենք միասին՝ հայրենիքում և անվտանգ:

Հ.Գ. Հարգարժան, տիկին Սարգսյան, պատմությունը շատ ավելի մանրամասներ է ենթադրում, որոնց մասին հարկ չեմ համարում բաց նամակում գրել: Ձեր արձագանքի դեպքում, տիկին Նարինեն ինքն անձամբ Ձեզ կներկայացնի մանրամասները, և անգամ այն, որ երեխայի հայրը թուրքական դատարանի որոշմամբ պետք է 6 ամիս հեռու մնար երեխայից և մորից՝ փաստացի վտանգ ներկայացնելու հիմնավորմամբ, սակայն այժմ այդ նույն վտանգաոր և հոգեպես անհավասարակշիռ անձնավորության մոտ է գտնվում ընդամենը 8 ամսական երեխան:


    

Ոչ պակաս զգացմունքային կին`

Անի Քոչարից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3937 | 0 | 0
Facebook