Loading...

Articles

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ:

AAA A
Author:
AAA A
13:58, Friday, 20 June, 2014
     Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել եւ գրել. «Ցատկ մի քանի անգամ, եւ ցանկալի նկարը պատրաստ է...
     Հ.Գ. Ֆոտոշոփի արդյունք չէ, ամեն ինչ իրական է»: Պարզվում է, սակայն, որոշ մարդիկ չեն հավատացել նրան, եւ Սիլվան ստիպված է եղել պարզաբանում տալ նոր լուսանկարի կապակցությամբ: Երգչուհին եւս մեկ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ասված է. «Ի գիտություն բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են թե ես խաբեբա եմ՝ ասելով որ նախորդ լուսանկարս ֆոտոշոփի արդյունք չէ, շտապեմ տեղեկացնել, որ խաբելն իմ էության մեջ չի մտնում, և ես ինքս էլ մեծ ջատագովն եմ չխաբելու: Այնպես որ իմ ազգակիցներ ջան խորհուրդ կտամ Ձեզ, մի կողմ դնեք ձեր պրոֆեսիոնալիզմը ֆոտոշոփ արված կամ չարված նկարների հարցում և մի փոքր թեթև մոտենաք իրադարձություններին: Ես էլի եմ վստահեցնում, որ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ, իսկ սա արդեն իմ բարեհաջող վայրէջքն է, հուսով եմ հիմա էլ չեք պնդի որ հատակն ու շրջակա տեսարանը ֆոտոշոփ է արված, քանի որ ես այս տեսարանի մոտ ունեմ արված շատ լուսանկարներ, հետևաբար ունեմ նաև ապացույցներ...»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2734 | 0 | 0
Facebook