Loading...

Articles

Հարցեր, հարցեր, անդադար հարցեր...

---
Author:
---
13:40, Monday, 26 May, 2014
     Արդեն ժամը 2-ն է: Չնկատեցի էլ, թե ինչպես անցան ժամերը: Գուցե մտքերս են խանգարում: Այ... Այս մտքերը.. Սրանց մեջ միայն դու ես: Չեմ էլ հասկանում, թե ինչու: Փորձում եմ գտնել պատասխանը: Հմ...Գուցե՞ դու տարբերվում ես: Բայց չէ: Աչքերդ շագանակագույն են, ինչպես շատերինը, մազերդ նույնպես, քիթդ, բերանդ: Այդ դեպքում գուցե աչքերդ նույնն են, սակայն հայացքդ է տարբեր: Մի տեսակ խորաթափանց հայացք ունես, որը չգիտես ինչի փոխվել է: Միայն մի ակնթարթ զգացի, որ այն առաջվանն է կամ էլ գուցե ինձ թվաց այդ պահին: Ինչևէ: Չէ, դու սովորական մարդ ես: Քայլում ես, ուտում, ժպտում, լացում, կռվում: Ու ինչի 7մլրդ մարդկանցից ես ընտրեցի հենց քեզ: Մտածում եմ և չեմ կարողանում հասկանալ: Գուցե՞ դու ուղակի փորձություն ես կա՞մ էլ մղձավանջ: Եթե մղձավանջ ես, ապա երանի թե շուտ արթնանամ: Իսկ Երկնքից կրկին լիալուսինն է աչքով տալիս: Նա միշտ խորամանկ ժպտում է: Դա էլ ինձ համար հանելուկ է: Մատներս էլ չեն ենթարկվում ինձ: Աչքերս փակվում են: Իսկ մտքերս զբաղված են քեզնով և տարատեսակ հանելուկներով: Գուցե օգնես ու պատասխանես, թե ինչով ես տարբերվում: Չ՞է որ դու էլ ունես 2 ոտք, չնայած քայլվածքդ ուրիշ է: Ունես առջևի մազափունջ, որն այնքան նրբորեն ես մի կողմ նետում, որ կարծես հայտնի ֆիլմի գլխավոր դերասան լինես: Չեմ հասկանում, թե ինչո՞վ ես դու տարբերվում մնացածից: Գուցե՞ նրանով, որ հենց քեզ եմ սիրում: Իսկ հիմա ասա ինձ... Ի՞նչն եմ ես հավանել քո մեջ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2238 | 0 | 0
Facebook